News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի հրավերով սեպտեմբերի 15–ին Չինաստանի Գուանճոու քաղաք ժամանեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը՝ «Աշխարհի ուղիներ 2018» (World Routes) միջոցառմանը մասնակցելու նպատակով: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի տարբեր երկրների ավիաընկրությունների եւ օդանավակայանների ներկայացուցիչներ եւ ղեկավարներ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 16-ին Տաթեւիկ Ռեւազյանը մասնակցեց «Աշխարհի ուղիներ 2018» բացման արարողությանը, ապա կարճ հանդիպում ունեցավ ՉԺՀ քաղաքացիական ավիացիայի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վան Ճիցինգի հետ, որից հետո ստորագրվեց  «Չինաստանի ժողովրդական Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը։

Հանդիպմանը կողմերը կարծիք հայտնեցին, որ այս համաձայնագիրն իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջեւ օդային ուղիղ հաղորդակցության համար, ինչն ավելի կամրապնդի եւ կզարգացնի երկկողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում։

ՉԺՀ այցի ընթացքում նախատեսվում են նաեւ հանդիպումներ չինական ավիակընկերությունների ղեկավարությունների հետ՝ Չինաստանից դեպի Հայաստան ուղիղ չվերթի բացման հնարավորությունները քննարկելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ