News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծառայության շրջանակներում տրամադրվող ներառումների ծավալը։ Այսուհետ բոլոր նրանք, ովքեր առանց ամսավճարի ցանկանում են օգտվել շարժական ինտերնետից միայն այն օրերին, երբ ցանկանում են, օրական ընդամենը 250 դրամով կստանան 1 ԳԲ գերարագ ինտերնետ նախկին 500 ՄԲ-ի փոխարեն:

Իսկ եթե բաժանորդներին անհրաժեշտ լինի ավելի շատ գերարագ ինտերնետի ծավալ առավել երկար ժամկետով, նրանք կարող են ակտիվացնել գերարագ ինտերնետի փաթեթներ՝ մոդեմի ինտերֆեյսից ուղարկելով SMS 111 համարին համապատասխանաբար 1GB, կամ 4GB կամ 8GB բովանդակությամբ։

«Գերարագ ինտերնետի 1ԳԲ փաթեթը կակտիվանա 7 օրով 1000 դրամի դիմաց, 4ԳԲ փաթեթը կակտիվանա 15 օրով 2000 դրամի դիմաց, իսկ 8ԳԲ փաթեթը հնարավոր կլինի սպառել 30 օրվա ընթացքում՝ վճարելով 3000 դրամ», - նշեց Ucom ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ մինչեւ գերարագ ինտերնետի փաթեթի վավերականության ժամկետի ավարտը համապատասխան ներառումներն սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչեւ 64 կբ/վ արագությամբ մինչեւ տվյալ օրվա 23:59:59:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արմաթ» համահայկական կրթական ցանցի սաները մրցել են եռաչափ մոդելավորման մրցույթում (ֆոտո)
Եռաչափ մոդելավորումը ինժեներության, ճարտարագիտության հիմնաքարերից մեկն է, ուստի այս գիտելիքների փոխանցումը, մրցույթի անցկացումն ու տաղանդավոր երեխաներին բացահայտելը մեզ համար չափազանց կարեւոր է...
Starthub Offline-ի հերթական հյուրն էր Գրանատուս Վենչուրսի համահիմնադիր Մանուկ Հերգնյանը
Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ…
Ամանորին ընդառաջ Ucom-ն առաջարկում է հատուկ գնով սմարթֆոններ ձեռք բերել եւ ստանալ 20 ԳԲ ինտերնետ
Այս տարվա ընթացքում բազմաթիվ գնիջեցման առաջարկներով ենք հանդես եկել, ընդ որում՝ բացարձակապես չսպասելով որեւէ հատուկ առիթի…
Պրոդուկտի մշակման ճամբարի լավագույն 2 թիմերը ստացան 2,5 միլիոն ֆինանսական աջակցություն
Երկրորդ մրցանակին, որի արժեքն է 1 մլն ՀՀ դրամ, արժանացավ Rendchain թիմը, որի լուծումը համախմբում է առկա համակարգիչները…
Պրոդուկտի մշակման ճամբարի թիմերը ժյուրիին ներկայացրին իրենց մշակումները
Beeline-ը մեծ դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգի կայացման, ինչպես նաեւ ստարտափների աջակցության գործում…
PR մրցանակաբաշխությունը դառնում է համահայկական իրադարձություն․ ավելացել է եւս երկու անվանակսրգ
Հայաստանի լավագույն PR մասնագետնետները կպարգևատրվեն երրորդ անգամ․․․
Partner news