News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանը բացառիկ բնական ռեսուրսներ ունի, որոնք վստահաբար կարելի է անվանել երկրի հարստությունը։ Դա ե՛ւ անտառն է, ե՛ւ գետերը, ե՛ւ բույսերը, ե՛ւ վայրի բնությունը։ Դրանք պահպանելով, պաշտպանելով աղտոտումից եւ օգտագործելով մեր առօրյա կյանքում ավելի էներգախնայող տեխնոլոգիաներ, Հայաստանը կարելի է դարձնել ավելի մաքուր եւ հարուստ, պնդում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Հյուսիսային պողոտայում տեղակայված նոր էկոտաղավարը նվիրված է ՀՀ շրջակա միջավայրին։ Տաղավարը տեղադրվել է ՄԱԶԾ–ի, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ Բնապահպանության նախարարության  «Կանաչ նախաձեռնություն» արշավի շրջանակներում։

Առաջիկա օրերին Հյուսիսային պողոտայում կարելի կլինի տեսնել տաղավար, որը պատրաստված է վերամշակված պլաստիկից։

Տաղավարին նաեւ արեւային վահանակներ են ամրացված, որոնցից կարելի է հեռախոսը լիցքավորել։

Կարելի է նաեւ նայել հողամասը, որը նախկինում քարքարոտ է եղել եւ անմշակ, սակայն հատուկ մշակումից հետո պիտանելի է դարձել բույսերի մշակման համար։

Մեկ այլ հետաքրքիր նմուշ է ճամպրուկը, որը ցույց է տալիս սովորական լամպի եւ LED լամպի տարբերությունը՝ եթե միացնենք սովորական լամպը օրական 8 ժամ, այն կսպառի մոտ 24 դոլարի էներգիա, իսկ լուսադիոդային լամպը նույն պայմաններում կարող է մոտ 10 անգամ էժան արժենալ։ Բույսերի սիրահարների համար նույնպես լավ առիթ կլինի տաղավարին մոտենալ եւ նայել ֆիկուսի մի քանի տեսակներ եւ այլ բույսեր։

Դմիտրի Մարիասինը նշեց, որ տաղավարի եւ ամբողջ արշավի նպատակը հանրության իրազեկվածությունը բարձրացնելն է այն հարցի շուրջ, թե այսօր ինչ բնապահպանական խնդիրներ կան ՀՀ–ում եւ աշխարհում ինչ լուծումներ կան, որոնք թույլ կտան թեթեւացնել շրջակա միջավայրի ծանրաբեռնվածությունը։

ՄԱԶԾ–ի ներկայացուցչի խոսքով՝ օրինակ, շնորհիվ բազմաբնակարանային շենքերի ճիշտ ջերմամեկուսացման կարելի է խնայել շուրջ 60 տոկոս էներգիա, ինչը նշանակում է, որ ձմռանը միջին վիճակագրական ընտանիքի՝ գազի ծախսերը  կրճատվում են 60 տոկոսով եւ խնայված փողերը կարելի է ծախսել, օրինակ, երեխաների կրթության վրա։

Էներգիայի եւ փողի լուրջ խնայողություն կարող է ապահովել նաեւ էներգախնայող լամպերի օգտագործումը, օրինակ, լուսադիոսային լամպերը (LED) ծախսում են 8-10 անգամ ավելի պակաս էլեկտրաէներգիա, քան սովորական լամպերը։

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ հենց այդպիսի լամպեր այսօրվանից սկսած կօգտագործվեն Բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր շենքերում ու տարածքներում։

Դմիտրի Մարիասինը նկատեց՝ ՀՀ–ում մեկ այլ լուրջ խնդիր է անտառների հատումն ու փայտանյութը որպես վառելիք օգտագործելը։  

«Խելահեղություն է, երբ հազվագյուտ ծառատեսակներ հատվում են տան կամ ջերմոցների ջեռուցման նպատակով, երբ ամբողջ աշխարհում արդեն կան տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս մշակել թափոնները եւ դրանցով ջեռուցել վառարաններ ու ջերմոցները, այդպիսով ստեղծելով ոչ միայն կյանքի հարմարավետ պայմաններ, այլ նաեւ գյուղացիների համար լրացուցիչ եկամուտներ, միաժամանակ հնարավորություն պահպանել անտառը»,–նշել է ՄԱԶԾ ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ