News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, որոնք կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը եւ կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Լենա Նազարյանը:

«Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը:

Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երեւում գաղափարական կուսակցությունների պակասը եւ իրական դերը»,-գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նախօրեին հայտարարել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը դեռ կքննարկեն, եւ ինչ որոշում էլ, որ կայացնեն, լինելու է իրենց քաղաքական որոշումը: «Իհարկե, մտածելու ենք այդ մասին, եւ որեւէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով եւ պարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզացվեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, եւ եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը  անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին»,  «կտանք պատերին» եւ այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ–ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։

Այնպես որ,  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, եւ ինչ որոշում էլ, որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, եւ որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով: «Կբերեմ, կճնշեմ եւ կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները»,-ասել էր նա:

Այս խնդրին նախօրեին իր ելույթում անդրադարձել է նաեւ «Լույս» դաշինքը ներկայացնող, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ նշելով, որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կանգնած են եղել Նիկոլ Փաշինյանի կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից են. «Հիմա էդ մարդիկ մտածում են՝ արտահերթ ընտրություններին կողմնակից լինեն՝ ի՞նչ անեն: Բա ո՞նց ենք էդ խնդիրը լուծելու, բա էստեղ մտածելու բան չկա՞:  Նույն սահմանադրության հանրաքվեն էլ ի վերջո Ազգային ժողով է գալու եւ այդ մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող էլ էլ չօգնել: Իհարկե՝ ես միանշանակ ուզում եմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կասկածել ինձ, որ ես այդ ընտրություններն դեմ եմ, դա նույնն է՝ մտածել, որ իմ ցանկությունն է եղել պատգամավոր դառնալը: Շատ լավ գիտեք, որ ես երկու անգամ պատգամավոր ընտրվել եմ, բայց չեմ գնացել խորհրդարան, ես երբեք ինձ առաջ չեմ գցել, ամբիցիա չեմ ունեցել, պաշտոն չեմ ուզել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ