News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումնասիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող 10 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 2 գրառում:

Արձանագրվել է նաեւ քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում ներկայացնելու եւ ընտրախախտումների մասին ահազանգ կատարելու 6 դեպք:

1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ: 

Վերոնշյալ ահազանգերից 16-ը ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ պարունակել են վերացական եւ ընդհանուր բնույթի տեղեկություններ:

Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ` ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

1 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ներկայումս նախապատրաստվում են նյութեր: Իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: 

Առերեւույթ իրավախախտումներից 9-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ