News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ սեպտեմբերի 18–ին, պետք է հրապարակվեր Չարբախում երկու անձի աղմկահարույց սպանության գործով մեղադրական ճառը։ Այսօր, սակայն դատարան չէին ներկայացվել այս գործով կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալները՝ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը, Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանն ու նրանց պաշտպանները։ Այս հիմքով էլ այսօրվա դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 2–ին։

Պետրոս Իսրայելյանի պաշտպան  Միհրան Պողոսյանը NEWS.am–ի  հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալի մոտ առողջական լուրջ հիվանդություն է հայտնաբերվել։ 

Նա տեղեկացրեց, որ դեռեւս օգոստոսի 30–ին իր պաշտպանյալին վիրահատելու նպատակով տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց, սակայն հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ առկա է մեկ այլ՝ լուրջ հիվանդություն, ինչի պարագայում նրան վիրահատելը հակացուցված է։

Կալանավորին խորհուրդ է տրվել անցնել բուժման կուրս, ինչից հետո նրան ուղարկել են ՔԿՀ։

Միհրան Պողոսյանը հայտնեց, որ այդ կապակցությամբ դիմել են ՔԿԾ–ի պետին՝ խնդրելով Իսրայելյանի բուժումը կազմակերպել  «Դատապարտյալների հիավանդանոց» ՔԿՀ–ում կամ քաղաքացիական հիվանդանոցում, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։

Նշենք, որ այս գործով դատաքննությունը դեռեւս ամիսներ առաջ է ավարտվել է եւ դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին։

Հիշեցնենք, որ 2016 թ. նոյեմբերի 13-ին Չարբախում  գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ եւ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ, որոնցից երկուսը կալանքի տան են։

Կալանքի տակ գտնվող ամբաստանյալներից Պետրոս  Իսրայելյանը մեղադրվում է  2016թ. նոյեմբերի 13-ին նախնական համաձայնությամբ խմբի կազմում Մուշեղ Մուշեղյանին սպանելու, իսկ Ալիկ Բանդուրյանը Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն օժանդակելու մեջ։

Ալիկ Բանդուրյանի թիկնապահ՝ Բդո մականվամբ հայտնի Արմեն Գասպարյանն էլ մեղադրվում է  նախապատրաստվող ծանր հանցագործության` Մուշեղ Մուշեղյանի սպանության  մասին տեղեկանալու եւ իրավասու մարմիններին դիտավորությամբ չհայտնելու մեջ։ Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ