News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե Yerevan today-ի գրասենյակի խուզարկությունը լուրջ արձագանք չգտնի, ապա Հայաստանի իրավապահ մարմիններն ապագայում կարող են նույն բանը անել այն խմբագրություններում, որոնք չեն զբաղվում ներկայիս իշխանությունների գովաբանությամբ։ Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց Yerevan today կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը։

Հակոբյանի  խոսքերով՝ իրենց խմբագրության խուզարկությունը «առաջին ծիծեռնակն» էր, որը կարող է, պատկերավոր ասած, վերաճել  «վիշապի։ Նա վստահ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է Հայաստանի քաղաքական դաշտը, ԶԼՄ-ներին, հասարակությանը բաժանել «սեւերի» եւ «սպիտակների», հեղափոխականների եւ հակահեղափոխականների։ Ընդ որում՝ ով, պարզվում է, իշխանության կողմնակից չէ կամ համարձակվում է նրան քննադատել, ինքնաբերաբար վերածվում է «սեւերի»։

Հակոբյանը նա հաստատում է, որ կառավարության ղեկավարի կնոջ՝ Աննա Հակոբյանի «Հայկական ժամանակ» թերթը բոլորից առաջ է ձայնագրությունը հրապարակել, սակայն ինչ-ինչ պատճառներով այնտեղ խուզարկություններ չեն եղել։ Հակոբյանի կարծիքով՝ իշխանություններն այս կերպ փորձում են լռեցնել իրենց խմբագրությանը,  իրենք պարբերաբար սպառնալիքներով  հայհոյանքներով նամակներ են ստանում Facebook-յան ֆեյք-օգտատերերից։

«Երեկոյան, խուզարկությունից առաջ եւ անընդհատ, քանի դեռ այն անցկացվում էր, իրականացվում էր DDoS գրոհ։ Փորձագետները կարծում են, որ անհայտ մարդիկ փորձում էին նյութեր հրապարակել»,- ընդգծեց Yerevan today-ի գլխավոր խմբագիրը։

Հակոբյանը նա կարծում է, որ խուզարկությունները չեն կարող շարունակական բնույթ կրել, քանի որ իրենք բոլորից առաջինը չեն հրապարակել ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումները,  առավել եւս՝ չեն իրականացրել այդ գաղտնալսումները։ Նա նաեւ հերքեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը կայքի ստեղծման եւ գործունեության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն եւ Ոստիկանության 6-րդ վարչությունը համատեղ խուզարկություններ են կատարել Yerevan today կայքի խմբագրությունում։ Բռնագրավվել է մեկ պրոցեսոր եւ մի քանի կոշտ սկավառակներ։ Իրավապահները փորձել են գտնել ապացույցներ, որ կայքն առաջինն է հրապարակել հայտնի գաղտնալսումները։

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խուակցության գաղտնալսումների հետ կապված՝ հարուցված է երկու քրեական գործ։

Սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի անօրինական գաղտնալսումները։ Խոսակցության ընթացքում ուժային կառույցների ղեկավարները քննարկում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործեր հարուցելու հարցերը։ Նրանցից երեքն էլ մեղադրվում են 2008թ․ մարտին սահմանադրական կարգը խափանելու մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Ամենաշատ