News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանի Առեւտրի նախարարությունը բողոք է ներկայացրել Առեւտրի համաշխարհային կազմակերպություն  ԱՄՆ-ի կողմից նախատեսվող 200 միլիարդ դոլար արժողությամբ ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքերի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:

Վաշինգթոնի վարչակազմը հայտնել է, որ սեպտեմբերի 24-ից 10 տոկոսով ավելացնում է  Չինաստանի ապրանքները մաքսատուրքերը:

Պեկինը հայտարարել է, որ այլ տարբերակ չունի, քան պատասխան քայլեր ձեռնարկելը:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Գենգ Շուանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «նոր անորոշության» է մտցրել երկու երկրների միջեւ բանակցություններում: «Չինաստանը միշտ ընդգծել է, որ չին-ամերիկյան առեւտրային խնդիրը լուծելու միակ ճիշտ ճանապարհը հավասարության, անկեղծ եւ փոխադարձ հարգանքի հիմքի վրա բանակցություններն ու խորհրդակցություններն են:

Սակայն ԱՄՆ-ի գործողությունները անկեղծություն կամ բարյացակամության տպավորություն չեն թողնում», - ավելացրել է նա:

Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ սեպտեմբերի 24-ից ներկրվող 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար 10 տոկոսանոց մաքսատուրքեր է սահմանելու, Պեկինի կողմից պատասխան  միջոցների դեպքում սպառնացել է եւս 267 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների համար մաքսատուրքերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ