News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան ընտրությունների վրա ազդելու ակտիվ փորձերի մեջ։ Թրամփն այդ մասին հայտարարել է առանց որեւ է ապացույց ներկայացնելու եւ կապելով դա երկու խոշորագույն տնտեսությունների միջեւ առեւտրային շարունակական վեճերի հետ՝ տեղեկացնում է Reuters-ը։

«Չինաստանը բացահայտ ցույց է տալիս, որ փորձում է ակտիվորեն ազդել եւ փոխել մեր ընտրությունները՝ գրոհելով մեր ֆերմերների, անասնապահների, արդյունահանողների վրա՝ իմ հանդեպ նրանց հավատարմության պատճառով»,- գրել է Թրամփը իր թվիթերյան էջում։

Երկուշաբթի օրը Թրամփը հայտարարել էր սեպտեմբերի 24-ից չինական ապրանքների վրա 200 միլիարդ դոլարի տուրք սահմանելու մասին եւ սպառնացել էր, որ Պեկինի կողմից պատասխան քայլերի դեպքում դրան կավելացնի եւս 267 միլիարդ դոլար։

Չինաստանը հայտնել է, որ ինքն էլ է սահմանում 60 միլիարդ դոլարի տուրքեր ամերիկյան ապրանքների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ