News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ զինված ուժերի կողմից ստեղծվող տիեզերական ուժերը, եթե այդ նախագիծը հավանության արժանանա Կոնգրեսի կողմից, կազմված կլինի 13 հազար մարդուց, իսկ նրանց վրա ծախսերը կկազմեն 13 միլիարդ դոլար՝ 5 տարվա ընթացքում։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն, նշված է ԱՄՆ ԶՈՒ հուշագրում։

ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնահատականով տիեզերական ուժերի ստեղծման համար 1 տարում կպահանջվի 3 միլիարդ դոլար, իսկ հաջորդ 4 տարիներին՝ 10 միլիարդ։

ՌՕ ուժերի նախարար Հիզեր Ուիլսոնը սեպտեմբերի 14- հուշագրում նշում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ ռազմավարական մրցակցությունն իրենց գերակա խնդիրն է, եւ «դա ոչ մի տեղ այնքան ակնհայտ չէ, ինչպես տիեզերքում»։

Նախագծով տիեզերական ուժերի շտաբը պատրաստ կլինի 2020թ․, իսկ ծրագրերի իրականացումը կսկսվի 2021թ․։

Պենտագոնը Տիեզերական ուժերի ստեղծման մասին օրենքի նախագծում կներառի նաեւ պաշտպանության նախարարության բյուջետային առաջարկությունները՝ 2020 թվականի համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՍԱ-ն ծրագրում է 2030-ականների կեսին արշավախումբ ուղարկել Մարս
Այս առաքելությունից առաջ անհրաժեշտ է տեխնոլոգիաները փորձարկել Լուսնի վրա եւ դրանք զարգացնել…
Starship-ը Մարսի իրացման պատմության մեջ ամենաբարդ նախագիծն է
Երկու նորույթներն էլ արդեն հետաքրքրել են փորձագետներին․․․
Իսրայելական ընկերությունն առաջին մասնավոր տիեզերանավը Լուսին կուղարկի
Արձակումը նախատեսված է շաբաթվա վերջին...
Երկրաբնակներին սպասում է արտասովոր լիալուսին
Հաջորդ անգամ Լուսնի լուսավորությունն ու մերձավորությունը կհամընկնեն միայն 7 տարի հետո…
Իլոն Մասկը պատմել է՝ ինչ կարժենա ուղեւորությունը դեպի Մարս
Ներկայումս Կարմիր մոլորակում գաղութ ստեղծելու նպատակով 12 մարդ ուղարկելը կարժենա 10 մլրդ դոլար յուրաքանչյուրի համար…
NASA-ն խոստացել է ամերիկացիներին Լուսին վերադարձնել
ԱՄՆ տիեզերական գործակալությունն այս անգամ հայտարարել է, որ այնտեղ կմնա…