News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

UC Rusal փայլաթիթեղ արտադրող գործարանը («Արմենալ») Հայաստանում սկսել է կրճատել հզորությունները, եւ աշխատակիցներին փոխադրել մասնավոր աշխատանքի։ Սրա պատճառը արտադրանքի պահանջարկի նվազումն է՝ ԱՄՆ պատժամիջոցների հետեւանքով՝ տեղեկացնում է РБК-ն՝ վկայակոչելով գործարանի ներկայացուցչին։  

Ապրիլի 6-ին Վաշինգթոնը Չինաստանի սահմաններից դուրս փայլաթիթեղ արտադրող UC Rusal ամենախոշոր գործարանը եւ նրա սեփականատեր Օլեգ Դերիպասկուին ներառել էր պատժամիջոցների սահմանման SDN ցուցակում։ Ամերիկյան իրավաբանական եւ ֆիզիկական անձանց խստիվ արգելված է ցուցակում ընդգրկվածների հետ որեւէ գործարք, այլապես իրենք էլ կարող են հայտնվել երկրորդային պատժամիջոցների սպառնալիքի տակ։

«Արմենալը», որը 2017թ․ արտադրել է 33,7 հազար տոննա փայլաթիթեղ, իր ապրանքը հիմնականում Հյուսիսային Ամերիկա եւ Եվրոպա էր արտահանում։

«Ամերիկյան պատժամիջոցների գործարկումը հանգեցրեց «Արմենալի» արտադրության ծավալների նվազեցմանը եւ կարող է հանգեցնել նաեւ նրան, որ գործարանն ամբողջովին կանգնի»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նրա խոսքերով՝ շատ արտադրամասեր արդեն հարկադիր պարապուրդի են անցել՝ միջին աշխատավարձի 2/3-ի վճարմամբ։ «Մինչեւ սեպտեմբերի վերջը հարկադիր պարապուրդի կուղարկվեն 184 աշխատակիցներ, այնուհետեւ՝ մնացած բոլորը»,- հավելել է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ