News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ «Թուրքական հոսք» գազատարի մի ճյուղը կարող է անցնել Հունգարիայով։ «Դիտարկվում է հունգարացի գործընկերներին նոր գազատրանսպորտային նախագծում ներառելու հնարավորությունները։ Չեմ բացառում, որ «Թուրքական հոսքի» ցամաքային ճյուղավորումը կարող է անցնել Հունգարիայով»,- նշել է նա։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Նախագահն ասում է, որ երբ հարավից անցկացվի գազատարը, այն կարող է գալ Հունգարիա։ Մենք կուզեինք, որ գազատարն անցներ Հունգարիայով, եւ ես լրջորեն խնդրել եմ նախագահին, որ նա մտածի այդ հնարավորության մասին»,- պատասխանել է Օրբանը։

«Գազպրոմը» նախատեսում է 2019թ․ մարտին ավարտել 31,5 միլիարդ խորանարդ/մետր հզորությամբ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը։ Այն անցնում է Սեւ ծովի հատակով՝ Անապայից մինչեւ Թուրքիայի եւրոպական մաս։ Գազատարի մատակարարման կեսը նախատեսված է Հարավային եւ Հարավարեւելյան Եվրոպայի համար։

Ներկայում Ռուսաստանը ապահովում է Հունգարիայի գազի 60 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ