News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Alibaba Group-ի հիմնադիր Ջեկ Ման ընկերության ներդրողների համաժողովում հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կարող է 2 տասնամյակ տեւել՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ման նշել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային լարվածությունը, հավանաբար, շատ արագ իր ազդեցությունը կգործի չինական խոշոր ընկերությունների վրա։ Ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար նրանք ստիպված կլինեն իրենց արտադրությունը տեղափոխել այլ երկրներ։

«Դուք կարող եք հաղթել ճակատամարտը, բայց կպարտվեք պատերազմում։ Ոչ հեռու ապագայում շատ չինական ընկերություններ կփոխադրվեն այլ երկրներ»,- բաժնետերերի հետ հանդիպման ժամանակ ասել է միլիարդատերը։

Ըստ Մայի՝ Թրամփը կհեռանա, կգա նոր նախագահ, բայց, միեւնույն է, նա կշարոնակի Չինաստանի հանդեպ Թրամփի քաղաքականությունը, որովհետեւ երկու երկրներն էլ պայքար են մղում գլոբալ առավելության համար։ «Մեզ պետք են խաղի նոր կանոններ, մեզ անհրաժեշտ է նորացնել արտաքին առեւտրային հարաբերությունները»,- բացատրել է Ման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ