News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀԿ-ի Արաբկիր տարածքային կառույցի փոխնախագահ Երանոսյան Էդուարդը Հայկ Մարությանի նախընտրական շտաբում իր ամբողջ ներուժով սատարում է վերջինիս գործունեությանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը։

«Մենք շատ չակերտներ չենք ուզում բացել, սակայն ո՞նց է ընկալվում այդ համադրությունը, երբ ՀՀԿ-ի Արաբկիր տարածքային կառույցի փոխնախագահը՝ Երանոսյան Էդուարդը, Հայկ Մարությանի նախընտրական շտաբում իր ամբողջ ներուժով սատարում է նրա գործունեությանը, երբ մեղադրանքները հնչում են մեր քաղաքական ուժի հասցեին»,- նշեց նա։

Պատգամավորի կարծիքով՝ ջրբաժան անցկացնելու, նախկին ՀՀԿ-ականներին զորացրվածներ անվանելու պարագայում նման գործելակերպը ճիշտ չէ։

Էնֆիաջյանը հիշեցրեց նաեւ «TV մոլ» պարբերականի հետ հարցազրույցում Մարությանի խոսքերը. «2008 թվականի հուլիսի 2-8-ին լույս տեսած «TV մոլ» պարբերականի համարում Հայկ Մարությանը հայտարարել է՝ հպարտ է, որ իր որդին՝ Արթուր Մարությանը, ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը»:

Նա, այնուհանդերձ, շեշտեց, որ չեն ցանկանում ներքաշվել այդպիսի խոսակցությունների մեջ, քանի որ ցանկանում են որակապես նոր քարոզարշավ ունենալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ