News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը ներողություն է խնդրել Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինից՝ իր նստավայրի հյուրատան «մաշվածության» համար՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Պարոն նախագահը շատ երկրներում է եղել։ Իհարկե, զարգացած երկրների հետ համեմատած, այստեղ տեսքը մաշված է»,- համեստորեն ասել է Կին Չեն Ընը իր հյուրին, ով հյուրընկալվել է նրա «Պեկվխախոն» առանձնատանը եւ այնտեղ կմնա երկու գիշեր։

ԿԺԴՀ-ի ղեկավարը նաեւ ասել է, թե անհանգստանում էր, որ չկարողացավ պատշաճ հյուրասիրություն կազմակերպել նախորդ անգամ, երբ մայիսին հանդիպում էին Պխանմունջոմ սահմանապահ կետի հյուսիսային կողմում, եւ սպասում էր այս օրվան, դրա համար ջանք չեն խնայել պատրաստելով առանձնատունն ու ընդունելության ծրագիրը։

Երկու երկրների ղեկավարների բանակցությունների առաջին փուլը տեւել է 2 ժամ՝ նախատեսվածից 30 րոպե ավել։ Դրա արդյունքների մասին ոչինչ չի հաղորդվում։ Երկրորդ փուլը կկայանա սեպտեմբերի 19-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ