News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ընդունելությանը ներկա են գտնվել մոտ 200 հյուրեր՝ Հարավային Կորեայից, եւ մոտ 50-ը՝ Հյուսիսային Կորեայից՝ ներառյալ Կիմ Չեն ԸՆը եւ նրա կինը՝ Լի Սոլ Չուն։ Բաժակաճառերից հետո կորեական երկու պետությունների ղեկավարները խաղողի կարմիր գինու մի ումպ են արել բարձր բաժակներից եւ անցել ճաշկերույթին։

Ըստ Սեուլի մամուլի կենտրոնի կողմից տարածված ճաշացանկի՝ ընդունելութանը մատուցվել է սեխով ապուխտ, բրնձի քաղցր «յակլաբ» կոչվող շիլա, թթու կաղամբ «կիմչխի»՝ առանց կծու բիբարի եւ հում ծովամթերքներից «խվե» կոչվող կծու աղցան։ Շնաձկան լողակներից ապուրը՝ վայրի սնկի հետ հրամցվել է որպես դելիկատես։ Գինուց բացի, սեղանին եղել է Պխենյանի եւ մարդարմատի օղիներ, սակայն խմել են արդյոք ղեկավարները, հայտնի չէ։

Հարավային Կորեայի նախագահը Սեուլից Կիմ Չեն Ընին, որպես նվեր, բերել էր երբեմնի միասնական Կորեայի հինավուրց քարտեզ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ