News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկուհի Դենիս Մյուլլեր-Քորենեքը հեծանվով արագության համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վարելով այն 295,6 կմ/ժամ արագությամբ։ Դա տեղի է ունեցել Յուտա նահանգում՝ Բոնեվիլ ցամաքած աղի լճի հատակին կառուցված մայրուղու վրա։

Meduza-ն հայտնում է , որ հարթ եւ աղոտ մակերեւույթը նվազեցնում է շփումը, որի պատճառով այդ տեղում հաճախ են ստուգում ավտոմեքենաների առավելագույն արագությունները։

Մյուլլեր-Քորենեքի ռեկորդը սահմանվել է հատուկ հեծանվով, որը պատրաստված է թեթեւ ջրածնայինն նյութերից եւ հագեցած է հատուկ ատամնավոր անիվներով, որոնք օգտագործվում են մոտոցիկլետների վրա եւ բարձր արագության դեպքում ապահովում են կայունությունը։ Դրանք ոտնակի մի հարվածով 40 մետր անցնելու հնարավորություն են տալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ