News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մենք չէինք կարող քվեարկել 2008 թվականին արտակարգ ռեժիմ մտցնելու օրենքի նախագծին, որովհետեւ դա օրենքի նախագիծ չի եղել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին Աջափնյակում քարոզարշավի ժամանակ ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե Զոհրաբյանն այն պատգամավորներից է եղել, որը 2008 թվականի մարտին կողմ է քվեարկել արտակարգ դրությանը։

«Մտածում էի՝ տեսնես կգտնվի՞ մի գրագետ իրավաբան, որ կասի՝ արտակարգ դրություն հայտնելու նախագիծ ԱԺ-ն չի քվեարկել եւ չէր կարող քվեարկել, որովհետեւ դա օրենքի նախագիծ չի եղել, դա եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որը չի դրվել քվեարկության եւ չէր կարող քվեարկվել։ Սխալ է արել Ռոբերտ Քոչարյանը, տարեք կախեք բոլոր նրանց, ովքեր սխալ հրամանագիր են բերել։ Ազգային ժողովը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այլ քաղաքական ուժեր չէին կարող կողմ քվեարկել մի հրամանագրի, որը նախագիծ չի եղել։ Հասկանում եմ, որ տգետ են, ամենավտանգավոր բանը մատնչող տգիտությունն է, ամենավտանգավորը կիսագրագետներն են, որ պատի տակ մի բան լսել են ու խառնում են ամեն ինչ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետի թեկնածուն հայտնեց, որ իրենք ընդամենը մասնակցել են ԱԺ հայտարարությունների տեքստի քվեարկությանը, որը գնահատականն է եղել ստեղծված իրավիճակին։

Հիշեցնենք, որ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Լենա Նազարյանն ասել էր. «2008 թ. մարտի 21-ին՝ մարտի 1-ից 20 օր հետո, տիկին Զոհրաբյանը կողմ է քվեարկել Երեւանում մարտի 1-ին հատուկ դրություն մտցնելու ԱԺ որոշմանը: Բազում տեսանելի եւ անտեսանելի կոալիցիաների մեջ է գտնվել ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ: Եվ այս ամենից հետո իրենք մեզ ինչ-որ մեղադրանքներ են ներկայացում ՀՀԿ-ի հետ համագործակցության մասով»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ