News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Անհատ տաքսիների վարորդներին հնարավոր է ազատենք բոլոր տեսակի հարկերից: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ շատ մոտ են այդ որոշմանը։

«Կառավարությունում լրջորեն քննարկվում է Հարկային օրենսգրքի փոփոխության հարցը։ Կարծես թե մենք շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար, որ Հայաստանի տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից, այսինքն՝ նրանք հարկ չեն վճարի, ազատ կգործեն։ Այս որոշումն ունի նաեւ սոցիալական նշանակություն, քանի որ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնք ունեն աշխատանք, աշխատում են, այդ թվում՝ պետական հիմնարկներում, իրենց ընտանիքի սոցիալական հարցերը հոգում են տաքսի վարելու միջոցով, թեկուզ մի քանի ժամով: Մենք այս որոշմամբ հույս ունենք, որ որոշակի աջակցություն կլինի»,- ասաց վարչապետը:

Նա կարեւորեց երթեւեկության անվտանգությունը. «Այստեղ շատ կարեւոր է նաեւ երթեւեկության անվտանգությունը, մենք դա կփորձենք լուծել տաքսիների տեխսպասարկումն իսկապես տեխսպասարկում դարձնելով: Մենք ամեն ինչ կանենք, որ տեխսպասարկումն ունենա երթեւեկության անվտանգության նպատակ, ոչ թե ձեւական բնույթ կրի: Կբարձրացվի նաեւ երթեւեկության կազմակերպման մակարդակը»:

Փաշինյանն այս քայլը կարեւորեց նաեւ քաղաքային տրանսպորտի խնդրի տեսանկյունից:

«Մենք մտածում ենք, որ սա կարող է դրական ազդել քաղաքային տրանսպորտի խնդրի վրա, քանի որ անհատ վարորդները հարկերից կազատվեն, հույս ունենք, որ սակագները նույնպես կնվազեն։ Գուցե նաեւ այնքան, որ դա կդառնա «կռացած երթեւեկությունից» ազատվելու հանգրվանը»,- հավելեց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ