News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը Tesla-ի դեմ հետաքննություն է սկսել՝ կապված նրա ղեկավար Իլոն Մասկի այն հայտարարության հետ, թե հնարավոր է ինքը գնի ընկերության բաժնետոմսերը՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Նրա աղբյուրների տեղեկացմամբ՝ հետաքննությունը պետք է պարզի, թե տեղի՞ է ունեցել արդյոք խարդախություն։ Գործընթացը սկսվել էր այն բանից հետո, երբ Մասկն օգոստոսին իր թվիթերյան էջում գրել էր, որ դիտարկում է ընկերության բաժնետոմսերի գնման հնարավորությունը՝ յուրաքանչյուր արժեթուղթը գնահատելով 420 դոլար, եւ հավելել էր, թե «ֆինանսավորումն ապահովված է»։ Ավելի ուշ բիզնեսմենը, ում բաժնեմասը Tesla-ում մոտ 20% է կազմում, պարզաբանել էր այդ նախաձեռնությունը՝ ասելով, թե ընտրության հնարավորություն է ստեղծվում՝ ովքեր բաժնետոմսերի փաթեթ ունեն, կարող են մնալ ընկերությունում որպես ներդրողներ կամ վաճատել իրենց բաժնետոմսերը 420 դոլարով։ Օգոստոսի վերջին նա հայտարարել էր, որ Tesla-ն կշարունակի հրապարակային լինել, իսկ ինքը հրաժարվում է գնման մտադրությունից։

Bloomberg-ը նշում է, որ ավելի վաղ Մասկի հայտարարությունն ուսումնասիրում էր արժեթղթերի հարցով Դաշնային հանձնաժողովը։ Նրանց նպատակն էր պարզել, թե ինրու է Մասկն այդ մասին գրել իր թվիթերյան էջում եւ ոչ թե պաշտոնական փաստաթղթերում, եւ արդյոք նա ուներ բավարար միջոցներ բաժնետոմսերը գնելու համար։

Պաշտոնական մեկնաբանություններ ԱՄՆ ԱՆ-ի կողմից եւ Tesla-ի կողմից դեռեւս չեն հնչել։ Ընկերության բաժնետոմսերի գինը Bloombergի հրապարակումից հետո 5 տոկոսով ընկել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դուբայում կփորձարկեն առաջին անվարորդ տաքսին
Պարբերականի տվյալներով՝ ավտոմոբիլը հագեցած է տեսախցիկներով եւ սենսորներով․․․
Ղեկը եւ ոտնակները կմնան որպես Porsche-ի անբաժանելի մաս
2017 թվականից Panamera-ի եւ Cayenne-ի համար հասանելի է InnoDrive կրուիզ-կոնտրոլը
Jaguar Land Rover-ը մտադիր է առաջիկա տասնամյակում էլեկտրամոբիլների ուղղությամբ աշխատել
Հաջորդ 5-7 տարիներին ներքին այրման շարժիչով մոդելների հավաքածուն աստիճանաբար կկրճատվի…
Պլաստիկե ամենագնացը կուղեւորվի Անտարկտիդայում ճանապարհորդության
Նրանք վերամշակված պլաստիկից թափք եւ արեւային մարտկոցներով սնվող ուժային սարք ունեցող ամենագնացով պետք է անցնեն 2400 կմ…
Skoda-ի նոր մոդելը․ հրապարակվել է առաջին նկարը
Մոդելի շնորհանդեսը կկայանա մինչեւ 2018 թ․ վերջը․․․
Լրատվամիջոցները պատմել են Կիմ Չեն Ընի նոր շքեղ մեքենայի մասին
Կիմ Չեն Ընը ժամանել էր ամերիկյան Rolls-Royce Phantom-ով, որի արժեքը 720 հազար դոլար է...
Partner news