News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել էին անձնակազմի 15 անդամները։

Նա ընդգծել է Սիրիայում հակամարտության լուծման հույժ անհրաժեշտությունը։ Պոմպեոյի խոսքերով՝ այն «հիշեցնում է մեզ տարածաշրջանում շատ հակամարտությունների համար խաղաղ եւ քաղաքական լուծումներ գտնելու անհրաժեշտության մասին»։

Նա հավել ել է, որ դեպքն ընդգծում է սիրիական հակամարտության անհապաղ կարգավորման կարեւորութունը՝ ՄԱԿ-ի բանաձեւերին համապատասխան։ Ըստ նրա՝ նաեւ անհրաժեշտ է վերջ դնել Սիրիայի տարածքով Իրանին զենք մատակարարելու սադրանքին։

Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը սիրիական ռազմաօդային ուժերը սխալմամբ հարվածել էին ռուսական Իլ-20 հետախույզ-ինքնաթիռին, ինչի հետեւանքով զոհվել էին անձնակազմի15 անդամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news