News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր Օռլեանի մոտ 7,5 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության, եւ պատճառը ոչ թե ուժեղ քամին է եղել, այլ կատուն՝ տեղեկացնում է USA.one-ը։

Էլեկտրականություն մատակարարող Entergу ընկերությունից պատմել են, որ առավոտյանի 9-ի կողմերը կատուն մտել է մի քանի շրջաններ սպասարկող էլեկտրակայանի տարածք, որի հետեւանքով միանգամից մի քանի կարճ միացումներ են տեղի ունեցել։ Մեկուկես ժամից դեռեւս 200 շենքեր առանց լույսի էին մնացել։ Որոշ ժամանակ անց էլեկտրականությունը վերականգնվել է։

Ցավոք, կատուն հոսանքահարումից մահացել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ