News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելացիներին վրդովել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ճաշը Ստամբուլի հայտնի Salt Bae ռեստորանում: Չինաստանից վերադառնալիս Մադուրոն կանգառ է կատարել Ստամբուլում: Նշված ռեստորանում ճաշելիս նա պատվիրել է թանկարժեք սթեյք, ինչը հայրենիքում վրդովմունք է հարուցել, որը տնտեսական ճգնաժամ է վերապրում, եւ միսը եզակի շքեղություն է համարվում, փոխանցում է Reuters-ը:

Թուրք հանրահայտ շեֆ խոհարար Նուսրեթ Գոքսեն, որը ռեստորանների ցանց ունի եւ հայտնի է ճաշատեսակների մեջ աղը գցելու իր յուրահատուկ ժեստով, տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել Instagram-ի եւ Twitter-ի իր էջերում, որոնցում պատկերված է տիկնոջ հետ ճաշող Մադուրոն:

Վենեսուելայի ընդդիմությունը քննադատել է Մադուրոյի արարքը՝ հայտարարելով, որ դա հաստատում է երկրի ճգնաժամից նրա կտրված լինելը, ինչի հետեւանքով ավելի քան 2 մլն մարդ է արտագաղթել՝ խուսափելու համար պարենի եւ դեղորայքի սուր պակասից:

Փետրվարին հարցումների մասնակցած վենեսուելացիների գրեթե երկու երրորդը հայտնել է, որ անցյալ տարի իրենք միջինը 11 կգ-ով նիհարել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ