News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյին «աղբ» է անվանել, գրում է  «ՌԻԱ Նովոստիին»:

Ավելի վաղ, OAS-ի ղեկավարը հայտարարել էր, որ Վենեսուելայում իրավիճակը կարգավորելու համար չի կարելի բացառել գործողությունների ցանկացած տարբերակ, այդ թվում` ռազմական ներխուժումը:

 «Ինչ վերաբերում է աղբին, որը OAS-ի ղեկավարն է...Նա գտնվում է պատմության աղբանոցում: Վենեսուելայն կանանց եւ տղամարդկանց երկիր է, որոնք կստիպեն այդպիսաի աղբին, ինչպիսին նա է, հարգել իրենց», —Կարակասում մամուլի ասուլիսին ասել է Մադուրոն: Նա Ալմագրոյին նաեւ կոչ է արել հարձակում նախապատրաստել, եթե այն ծրագրվում է:

 «Մենք ձեզ այստեղ սպասում ենք», – նշել է նախագահ Մադուրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ