News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արահետը տանում է տան անկյունամաս, հարմարավետ նախապարտեզ։ Այստեղ՝ ծառերի սաղարթների ներքո ոչ միայն զով է, այլ նաեւ, որ ավելի կարեւոր է, անվտանգ։ Սահմանամերձ Կայան գյուղի (այժմ Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի մասն է) կյանքի մասին բազմաթիվ հրապարակումների հերոսուհի Գենյա տատիկը ուրախությամբ է հյուրերին ընդունում։ Ցածր քարե սեղանին հայտնվում է սեփական այգում աճեցրած թուզը եւ խաղողը։ Անգին խաղողը, որն աճում է բառիս բուն իմաստով հակառակորդի նշանառության ներքո. «Սո՞ւրճ։ Միայն թե գնամ ջրի հետեւից»,- մտահոգվում է Գենյա տատիկը (ֆոտոռեպորտաժ)։ 

«Այնտեղ» է տանում փոշոտ ճանապարհը, իսկ 100 մետրից սահմանն է: Ինչպես սահմանամերձ մյուս բնակավայրերը, այնպես էլ Կայանը հաճախ է գնդակոծվում: Գենյա տատիկը բնակվում է գյուղի ծայրին գտնվող երկհարկանի շենքի 8 բնակարններից մեկում: Զինված հակամարտությունը սկսվելու օրվանից շենքի բնակիչները զրկվել են ջրամատակարարումից եւ կոյուղուց: Շենք գազ չի անցկացվել: Անգամ թեյ պատրաստելն արդեն իսկ խնդիր է:

Շենքի բնակիչները բազմիցս դիմել են իրավասու իշխանություններին, բայց դեռեւս ոչ մի արդյունք չկա: Ճիշտ է, մի անգամ քիչ էր մնում սայլը տեղից շարժվեր՝ շենքին մոտեցրին գազի խողովակներ, սակայն տառացիորեն 10 մետր չհասցրած՝ գործը կանգնեց: Եվ հիմա խողովակների մի մասը ծածկի տակ ժանգոտվում է, արդեն տեղադրվածներից էլ մարզաձող են սարքել:

Երկրում տեղի ունեցած փոփոխություններով ոգեշնչված՝ շենքի բնակիչները որոշել են խնդրի լուծման խնդրանքով դիմել նոր վարչապետին: Սակայն այն պատասխանը չեն ստացել, որի հույսն ունեին. պատասխանում նշված էր, որ հարցն անհրաժեշտ է հասցեագրել մարզպետարան, այսինքն՝ կառույց, որին բնակիչները տարիներ շարունակ չեն կարողացել հասնել:

Սակայն Գենյա Խաչատուրի Պողոսյան-Մնացականյանի համար սա միակ խնդիրը չէ: Գենյա տատիկը 40 տարուց ավելի աշխատել է, իսկ հիմա չնչին թոշակ է ստանում, որի չափն անգամ անհարմար է նշել: Բանն այն է, որ ռազմական հակամարտության ժամանակ արխիվն այրվել է փաստաթղթերի եւ աշխատանքային գրքույկի հետ միասին: Հիմա տատիկը, որի 80-ամյակը կլրանա դեկտեմբերի 22-ին, ստիպված է գոյատեւել ոչ միայն պատգամավորական աշխատավարձից տասնապատիկ քիչ գումարով, այլեւ ջուրը քարշ տալ տնից տասնյակ մետր հեռավորությամբ:

Գենյա տատիկին հպարտությունը թույլ չի տալիս գանգատվել:

Գենյա տատիկի հարեւանուհին՝ Մարինա անունով երիտասարդ ժպտերես կինը, 4 երեխաների մայր է: Չնայած երիտասարդ տարիքին, Մարինան սրտի կաթված է տարել եւ նրան խստիվ արգելված է ծանրություն վերցնել: Բայց մի՞թե հնարավոր է առանց ջրի ճաշ պատրաստել: «Ահա եւ ստիպված եմ վերցնել»,- նշում է Մարինան:

Ջուր չկա անգամ զոհված հերոսի հուշարձանի մոտ կառուցված շատրվանի մեջ:

Գենյա տատիկը նույնպես 4 երեխա ունի: Բոլորը հեռացել են՝ ամեն մեկը մի տեղ: Նրա ամուսինը՝ Շահեն Մնացականյանը, մահացել է 1996 թվականին: «Կոնֆլիկտի տարիներին, երբ ադրբեջանցիները հարձակվեցին գյուղի վրա, հայրիկը ինքնաձիգը ձեռքին գյուղն էր պաշտպանում»,- պատմում է Գենյա տատիկի դուստրը՝ Գրետան:

Շենքը կառուցվել է անցյալ դարի կեսին: Վաղուց չվերանորոգված տանիքից կաթում է, իսկ շենքում բնակվողներն իրենց չնչին նպաստով եւ թոշակով ի վիճակի չեն այն նորոգել: Երկրորդ հարկ ենք բարձրանում ուղղաձիգ բետոնե աստիճաններով՝ նայելու կաթոցների տեղը: Վնասված են պաստառներն ու սպիտականերկը: Վերնասրահի արտաքին պատը «Գրադի» հարվածից հետո մի կերպ կարկատված է նրբատախտակով: Խոհանոցում ծորակ կա, որով տասնյակ տարիներ ջուր չի հոսել: Սպասքը պահարանից հանված է, որ գնդակոծելու դեպքում չկոտրվի:

«Տեսնո՞ւմ եք այն բլուրները: Առաջ այնտեղ խաղողի այգիներ էին, իսկ հիմա չեզոք գոտի է եւ ամայի: Վերջերս գնդակոծեցին գյուղացիների մեքենան»,- պատմում է Գրետան:

Վերադառնում ենք նախապարտեզ՝ խմելու թանկագին սուրճը: «Իսկ մեզ մոտ նորություն կա, թոռանս՝ Շահենին բանակ են զորակոչել», - հայտնեց Գենյա տատիկը. «Վերջերս զանգեց: Ասաց՝ տատ, դու ինձ պարտավորեցրել  ես պատվով ծառայել: Ես խոստումս անպայման կկատարեմ»:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ