News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը


Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) մի խումբ ուսանողներ այսօր՝ սեպտեմբերի 19-ի առավոտից դասադուլ են հայտարարել եւ բողոքի ակցիա են իրականացնում ինստիտուտի շենքի մոտ:

Ուսանողները նշեցին, որ պահանջում են ռեկտոր Դավիթ Մուրադյանի եւ ղեկավար կազմի հրաժարականը:

Բողոքի ակցիային մասնակցում են նաեւ դասախոսներ. Նրանցից բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Իսրայելյանը նշեց, որ սատարում է իր ուսանողներին. «Խնդիրները շատ են ինստիտուտում, ուսանողները ցանկանում են պատշաճ ուսում ստանալ, որի համար վճարում են»:

Ակցիայի մասնակիցները նշեց, որ ռեկտորն անտեղյակ է, որ իր կողքի կաբինետում նստածը կարող է ինստիտուտի հաշվին «գումար լվանալ». «Նա պետք է հրաժարվի պաշտոնից այդ անտեղյակության համար»:

ՈՒսանողները հիշեցրին, որ սեպտեմբերի 17 –ին ոստիկանությունը եւս հանդես է եկել հայտարարությամբ, որ ինստիտուտում չարաշահումներ են հայտնաբերվել. «2012-2016 թթ-երին գրանցվել են մի շարք հաստիքներ, աշխատավարձ է բաշխվել, բայց փաստացի այդպես չի եղել: Պրոռեկտորի կինն ու պրոռեկտորի զարմիկը նույնպես գրանցվել են որպես աշխատողներ, սակայն նրանք աշխատանքի չեն հաճախել»,- ասացին նրանք:

Ուսանողները նախօրեին հանդիպել են ռեկտորի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 17-ին, ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ. ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության եւ միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։

Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի դրանից, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։ Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետեւ ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում՝ վատնվել է շուրջ 900,000 դրամ։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ