News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.74
EUR
535.47
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Բիզնես Արմենիայի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար, Գյումրիի ՏՏ կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը արտագնա գործարար առաքելություն է իրականացրել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգ։ Շուրջ 50 գործարարների համար շնորհանդես է կազմակերպվել՝ հայաստանյան ՏՏ ոլորտի ներդրումային միջավայրի վերաբերյալ։

Արտագնա առաքելության ընթացքում համաձայնագրեր են ստորագրվել Հայաստանում ներդրումների մասին:

Դրանցից մեկով, որ ստորագրվել է Ամալյա Եղոյանի եւ «Ալենա Սոլյուշընզ» ընկերության գործադիր տնօրեն Ասբեդ Կասիսի միջեւ, նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր հիմնել Վանաձորի եւ Գյումրիի ՏՏ կենտրոններում։ «Ալենա Սոլյուշընզը» տարբեր բիզնեսների համար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություն է։

Մյուս համաձայնագրով, որ ստորագրվել է «Հայերքլաութ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն Ավետիս Անթափլյանի հետ, նախատեսվում է Գյումրիում բացել ընկերության մարքեթինգային գրասենյակ։ «Հայերքլաութը» ՏՏ ոլորտի ընկերությունների համար կադրերի հավաքագրմամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող ընկերություն է։

«Բիզնես Արմենիան իր օտարերկրյա ներկայացուցիչների մեծ ցանցով պատրաստ է աջակցել դեպի Հայաստան ներդրումներին։ Այս դեպքում հատկապես ուրախ ենք, որ նոր ներդրումները կուղղվեն մարզեր»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

«Գյումրին, Վանաձորը, Գավառը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումների համար հեռանկարային են, ունեն ենթակառուցվածքներ, համալսարնների մասնաճյուղեր, առաջին երկուսում տեխնոպարկեր են գործում։ Սա գնահատելի է, քանի որ ներդրումների մի մասը դեպի մարզեր ապակենտրոնացնելու ռազմավարություն ունենք»,- նշել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավար Ամալյա Եղոյանը։

Միացյալ Նահանգներում գործարարների հետ հանդիպմանը Ամալյա Եղոյանը նաեւ ներկայացրել է Հայաստանում ընկերություն հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, բարձրորակ մասնագետներ ներգրավելու, վերապատրաստման, հաջող բիզնես ծավալելու ճանապարհային քարտեզը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. Քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության հարցեր
Ամփոփվել են նախկինում իրականացված միջոցառումների արդյունքներն ու պլանավորված աշխատանքների հետագա ընթացքը...
ԱՄՆ-ն աջակցելու է Հայաստանին ժողովրդավարական ուղու վրա. ԱՄՆ կոնգրեսական
Մենք փաստացի պարգեւատրում ենք Հայաստանին երկրում ժողովրդավարության զարգացմանն ուղղված այդ հսկայական թռիչքի համար…
Մենք պետք է խաղաղություն ապահովենք սահմանին, ես առաջարկել եմ 4 մլն դոլար հատկացնել դրա համար.Կոնգրեսականն՝ Արցախի մասին
ԱՄՆ-ը պետք է առաջնորդի Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման ջանքերը...
Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը ԱՄՆ կայցելի. «Իմ քայլը»
Հայկական պատվիրակությունների ուշադրության կենտրոնում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը…
Դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ կոնգրեսական Էնթոնի Բրինդիզիի հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
Զրուցակիցներն անդրադարձան միջխորհրդարանական կապերի խթանման կարևորությանը` ընդգծելով հայ համայնքի դերակատարումն այդ հարցում…
ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է Կալիֆոռնիայում առեւտրային ներկայացուցչության վերականգնման օրինագծի քննարկմանը
Սակրամենտոյում տեղի են ունեցել առաջին լսումները...