News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Երևանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքով մասնակցող՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ չեն հանդիպել։  «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին անգամ Փաշինյանին հանդիպել են դեռ ավագանու ընտրություններում առաջադրումներից առաջ։

«Գրեթե մեկ ամիս է՝ մենք չենք հանդիպում, վերջին հանդիպումը եղել է, երբ ես ներկայացրել եմ, որ Արտակ Զեյնալյանն է ընտրություններին մասնակցելու միակ հնարավոր տարբերակը, հետեւաբար, պիտի վարչապետը տարբերակ գտնի՝ Արտակ Զեյնալյանին թույլ տալու քարոզարշավին մասնակցելու։  Վարչապետը ելքը գտավ Արտակ Զեյնալյանին արձակուրդ տրամադրելով»,– ասաց Արամ Սարգսյանը։

Ավագանու ընտրություններին միասին մանսակցելու տարբերակ «Ելք» դաշինքում չի քննարկվել։

«Ընդհանրապես չենք բանակցել քաղաքապետի ընտրություններին մասնակցության շուրջ, մենք Արարատ Միրզոյանից ենք իմացել, որ իրենք արդեն որոշել են մասնակցել սեփական թեկնածուով ու փորձելու են սեփական ուժերը խորհրդարանական ընտրություններից առաջ»,– ասաց Արամ Սարգսյանը։

Դիտարկմանը, որ նրանք քննարկում էին նաեւ մեկ կուսակցություն դառնալու տարբերակը, Սարգսյանը պատասխանեց՝ կար այդպիսի մտադրություն, բայց հեղափոխությունից հետո, երբ ՔՊ–ն թափով սկսեց աճել,  մեկ կուսակցություն դառնալու իմաստն ու բովանդակությունը կորավ։

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նեղացած է Փաշինյանից։ Քաղաքական կոնտեքստում  նեղանալը ի՞նչ դրսևորում կարող է ունենալ։

«Երբ քաղաքական ուժերի տեսակետը հաշվի չի առնվում, դա կարող է տարբեր դրեւորումներ ունենալ. իմ պարագայում, երբ տեսնում ես, որ ասածդ հաշվի չեն առնում, չեն լսում, սկսում ես այն հարցազրույցներում, որտեղ հարցեր են տալիս, որտեղ պինդ կարող ես պաշտպանել գործող իշխանությանը, սկսում ես այդ ֆունկցիան այլեւս քեզ վրա չվերցնել»,– ասաց Արամ Սարգսյանը։

Արամ Սարգսյանը վստահ է՝ առանց մարդկանց կրկին փողոց հանելու՝ հնարավոր է հասնել արտահերթ ընտրությունների։

«Եթե ասեր, որ սեւ ասում եմ մնացածին, դա չի վերաբերում Արամ Սարգսյանին, ես էլի ասելու էի, որ դու բոլորի վարչապետն ես։ Այդ հռետորիկան չի տանում արտահերթ ընտրությունների, տանում է առճակատման, նորից փողոց մարդկանց հանելուն։ Ես գտնումեմ, որ առանց մարդկանց փողոց հանելու, ԱԺ–ն գրավելու , կոնսենսուսով հնարավոր է հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Համենայն դեպս, դա փորձել է պետք, եթե դա չստացվի, նոր կարելի է փորձել այդ տարբերակը։ Իսկ ի սկզբանե դնել այդ տարբերակը, կներեք, այստեղ ես որոշակի շանտաժի էլեմենտներ եմ տեսնում»,–ասաց Արամ Սարգսյանը։

Նա չբացառեց, որ արտահերթ ընտրություններից առաջ նորից վերականգնվի «Ելք» դաշինքը. «Չեմ կարծում, որ կամուրջներն այնքան են այրված, որ դրա հնարավորությունն այլեւս չկա։ Ես, որ միշտ «Ելք» դաշինքը պահպանելու կողմնակից եմ եղել, կաշխատեմ, որ դա վերականգնվի»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ