News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ից 16-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվեց Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա դպրոցը, որի աշխատանքներին մասնակցեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետորսյանը (թիմի ավագ) եւ Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գիտական նստաշրջանի նիստերին հաջողությամբ ներկայացվեցին հետեւյալ զեկուցումները.

• «Սեյսմիկ պաշպանությունը՝ որպես ազգային  անվտանգության կարեւոր բաղադրիչ», զեկուցող Հրաչյա Պետրոսյան;

• «Արարատյան սեյսմիկ փորձադաշտում տեկտոնամագնիսական անոմալիաների ուսումնասիրությունների արդյունքները», զեկուցող Աննա Բայրամյան:

Մեր մասնագետները մասնակցեցին հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդեցին արդեն եղած կապերը ու ստեղծեցին նորերը՝ համագործակցությունը զարգացնելու եւ ընդլայնելու նպատակով:

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության երկու ներկայացուցիչները՝  Հ.Պետրոսյանը եւ Ա.Բայրամյանը կազմեցին «Արարատ» թիմը եւ մասնակցեցին ավանդական «Գեովիկտորինա» մասնագիտական մրցույթին: Վերջինիս մասնակցեց 8 թիմ, որոնք կազմված էին ԱՊՀ երկրների առաջատար սեյսմոլոգիական կառույցների լավագույն գիտնականներից: Մրցույթն անցավ 3 փուլով եւ տեւեց անընդմեջ մոտ 3 ժամ: Համառ պայքարում Հայաստանը ներկայացնող միակ թիմը` «Արարատը» ճանաչվեց հաղթող:

Տպել
Ամենաշատ