News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանի հայ անդամ Կարեն Խանլարին գովաբանել է ԻՀՊԿ-ի «Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանին ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի նրա ջանքերի եւ Սիրիայում հայ ու ասորի ժողովուրդների կյանքի փրկության համար:

«Ես պետք է շնորհակալություն հայտնեմ անվտանգության ապահովման համար գեներալ Կասեմ Սուլեյմանիին եւ զինված ուժերի այլ զինծառայողներին, որոնք այդ երկրի կառավարության խնդրանքով ներկա են Սիրիայում: Նրանք կարողացան փրկել Սիրիայի հայերին եւ ասորիներին կոտորածներից եւ լուրջ վնասներից:» - Fars News-ին ասել է Խանլարին:

Նա հավելել է, որ հայերը հիմնականում ապրում են Հալեպում, որը զավթել էին ԻՊ-ն եւ Ան Նուսրա ճակատը եւ դրանք ուժեղ ճնշման տակ էին հայտնվել,  նրանցից շատերը սպանվել էին ահաբեկիչների կողմից: Նա նշել է, որ մի շարք դեպքերում իրանցի զինվորական խորհրդատուները Սիրիայում փրկել են նրանց մահացու վտանգից, ինչը ներկայացնում էին ահաբեկիչները, գրում է Iran ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ