News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը


Արցախի հարցում ՀՀ դիրքորոշման կոշտության մեջ ռիսկեր եմ տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

Պարոն, Սարգսյան, գնահատելով Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ի՞նչ դիտարկումներ, նկատողություններ, առաջարկներ ունեք։

Արտաքին քաղաքականության մասով ես կարծում եմ, որ մի քիչ ավելի շատ ենք գնում դեպի Ռուսաստանը, մի քիչ ավելի քիչ են այն ուժերը, որոնք գտնում են, որ մենք ավելի շատ արեւմտյան արժեքների, եվրոպական արժեքների կողմնակիցը պետք է լինենք, այստեղից սպասելիքներ պիտի ունենանք՝ թե՛ ներդրումների, թե՛ ժողովրդավարության, թե՛ ինստիտուտների կայացման առումով, որովհետեւ մեր հարեւան երկրներում, ինչպես Նիկոլ Փաշինյանն իր նախորդ ելույթում նկարագրեց Ալիեւին, մնացած բոլորն էլ դա են անում՝ իրենց հարստությունն են պաշտպանում, իրենց շահն են պաշտպանում, եւ այդ առումով երբ ինքն այդ ասում է, մնացած բոլորին՝ այդ թվում՝ ԵՏՄ–ի Պուտինին, Նազարբաեւին, Լուկաշենկոյին տրամադրում է իր դեմ։

Ես կարծում եմ, որ այդ բաները, որոնք ասվում են՝ կամ մենք պետք է այդ համակարգից դուրս գանք, կամ եթե այդ համակարգի մեջ ենք, նրանց տրամադրում ենք մեր դեմ, սրանք նուրբ քայլեր են ու պիտի հաշվարկվեն։

ԼՂ կարգավորման շուրջ բանակցությունների այս փուլն ինչպե՞ս եք գնահատում, եթե իհարկե կան բանակցություններ:

Չկան բանակցություններ եւ շատ վտանգավոր եմ դա համարում։ Ես գտնում եմ, որ մենք պիտի ոչ միայն սպասենք, թե ինչ բանակցային օրակարգ կառաջարկեն եռանախագահողները կամ Թուրքիա–Ադրբեջան–Ռուսաստան լոբբինգի արդյունքում ինչ փաստաթուղթ կդնեն մեր առջեւ, այլ ինքներս պիտի նախաձեռնենք ծրագրեր, առաջարկներ, ընդառաջ բանակցային պրոցեսի միջոցներ։ Ես այս առումով կիսում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի տեսակետը, որ ցանկացած բանակցություն շատ ավելի լավ է, քան պատերազմը։

Նոր կառավարության ձեւավորման հետ ակտիվացան տարածքների հանձնման մասին խոսակցությունները։ Դուք նման միտում տեսնո՞ւմ եք։

Բացարձակապես ոչ։ Չեմ կիսում այդ մոտեցումները, համարում եմ դրանք շինծու, չկա նման բան: Ավելին ես կոշտություն եմ տեսնում, չասեմ չարդարացված, եւ այդ կոշտության մեջ եմ որոշակի ռիսկեր տեսնում։  Կան ժնեւյան պայմանավորվածություններ, կան լենինգրադյան պայմանավորվածություններ շփման գծի վերաբերյալ, պատերազմական հռետորաբանության վերաբերյալ, որոնք կարող են բանակցության թեմա դառնալ, համապատասխան կողմերը կարող են այս առումով բանակցությունների, կարելի է մանր, փոքրիկ լուծումներ առաջարկել, ասել՝ այո՛, սրան համաձայն եմ, բայց եկեք այս հարցը քննարկենք։ Այսինքն՝ թեմա ման գալ հանդիպելու եւ բանակցելու։

Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու մասին ի՞նչ կարծիքի եք։

Ես այդտեղ ռիսկեր տեսնում եմ, այն քաղվերլուծաբանները, որոնք մտահոգություն են հայտնում, որոնք շատ փորձառու են այդ առումով, կիսում եմ ամբողջությամբ, բայց չեմ գերագնահատում դա։ Դա, իհարկե, ազդեցություն կունենա ՀՀ–ԵՄ, ՀՀ–ԱՄՆ փոխհարաբերությունների վրա։

Հայաստանը դրանով հակամարտության կողմ չի՞ դառնում։

Այս զորախմբի շրջանակներում մասնակցում ենք բժիշկներով ու սակրավորներով։ Ընդ որում, սակրավոր ասվածը կարող է ե՛ւ ական դնել, ե՛ւ ական հանել։ Մերը ական հանողն է մասնակցում։ Կարծում եմ դա էական է, կարծում եմ թե՛ բժշկի, թե՛ ականազերծողի մասնագիտությունը հումանիտար է, դրանց վրա պայթում են նաեւ երեխաներ: Ես կարծում եմ, որ մեր ԱԳՆ–ն դա պետք է բացատրի մեր եվրոպացի եւ արեւմտյան ընկերներին, կարծում եմ իրենք ըմբռնումով կմոտենան։

Փոխվարչապետը հայտարարեց ԵՏՄ տարածքում միասնական արժույթով գործարքներ իրականացնելու հնարավորության մասին։

Ես ակնհայտ դրան դեմ եմ։ Ես, ընդհանրապես, Եվրասիական տնտեսական տարածք մեր մուտքը համարում եմ մեր տնտեսությանը սպառնացող լուրջ վտանգ։ Հիմա պատժամիջոցները ՌԴ–ի վրա ավելի մեծանում են, պատժամիջոցները մեծանում են Իրանի վրա, եւ միակ երկիրը, որով մենք կարող ենք աշխարհի հետ շփվել, Վրաստանն է եւ օդային ճանապարհը, որը շատ–շատ թանկացնում է ամեն ինչ, մեր տնտեսության վիճակը շատ–շատ բարդանալու է: Այս առումով գնալ նաեւ այդ քայլին կլինի հայկական տնտեսության փլուզման, կատաստրոֆայի հենքը, եւ կարծում եմ, որ այդ հայտարարություններն արվում են միայն քաղաքական նպատակներով, եւ բանը դրան չի հասնելու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները պետք է մտահոգվեն Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի կարգավիճակի մասին. իրավապաշտպան
Այլապես ստացվում է, որ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում սպանվածները դարձել են խուլիգանական գործողությունների զոհեր…
Ադրբեջանում շարունակվում է «դատական ֆարսը»՝ մեղադրյալի աթոռին Կարեն Ղազարյանն է
Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ մի շարք հոդվածներով․․․
Մենք պետք է շարունակենք աշխատել Ղարաբաղում խաղաղության հաստատման ուղղությամբ․ Պետքարտուղարի օգնական
Միտչելի խոսքով՝ Միացյալ Նահանգներն, իր հերթին, կշարունակի սատարել ԵԱՀԿ-ին ու նրա համապարփակ մոտեցմանը անվտանգության ապահովման հարցում․․․
Ադրբեջանը պետք է պատասպանատվություն կրի հայկական գերեզմանատան ոչնչացման համար․ Կանադայի հայ համայնք
Կանադայի կառավարությունը պետք է Ադրբեջանին պատասխանատվության կոչ անի Ջուլֆայում հայկական գերեզմանատան ոչնչացման համար․․․
Ադրբեջանի կողմից ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը միայն երկարաձգում է խնդրի կարգավորումը․ Զոհրաբ Մնացականյան
Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար․․․
Ալիեւի հետ զրուցել ենք գերիների փոխանակման մասին, համաձայնության չենք եկել․ Փաշինյան
Գիտեք, որ իրենք առաջարկում են բոլորը բոլորի դիմաց սկզբունքը, բայց մենք այդտեղ խնդիր ունենք...
Ամենաշատ
Partner news