News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առեւտրային հարցերով Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող սպառնալիքներն ու շանտաժը անօգուտ են, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Չինաստանին ուղղված ԱՄՆ սպառնալիքները, վախեցնելը, շանտաժը անօգուտ են: Չինական կողմը իր ծրագրի համաձայն կշարունակի վճռականորեն առաջ մղել բարեփոխումների եւ հրապարակայնության քաղաքականությունը, հետագայում եւս հաստատուն կերպով կպաշտպանի իր օրինական շահերը»,- հայտարարել է Շուանը:

Նա հավելել է, որ ամերիկյան կողմը մի կողմից բարձրաձայն երկխոսության եւ շփումների կոչ է անում, մյուս կողմից՝ թափահարում է սահմանափակող միջոցների մահակը: Մի կողմից խորհրդակցությունների հրավերք է ուղարկում, մյուս կողմից՝ ճնշում է գործադրում:

«Նման հնարքներն արդեն ամերիկյան կողմի ռազմավարությունն են դարձել: Չինական կողմն ամեն ինչ հրաշալի տեսնում է եւ հասկանում, դրան անտարբեր է մնում»,- շեշտել է Գեն Շուանը:

Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը, այնուամենայնիվ, բարի կամք եւ անկեղծություն կդրսեւորի ու գոյությունհ ունեցող խնդիրները կլուծի երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով:

Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Չինաստանից 200 մլրդ դոլարի ապրանքների համար 10 տոկոս մաքսատուրքի սահմանման մասին, որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 24-ից, իսկ հունվարի 1-ից սակագները կաճեն մինչեւ 25 տոկոս: Թրամփը չէր բացառել նաեւ մաքսատուրքերի սահմանման երրորդ փուլը՝ մոտ 267 մլրդ դոլարի ապրանքների համար, եթե Չինաստանը շարունակի պատասխան միջոցառումներ ձեռնարկել:

Չինաստանն իր հերթին հայտարարել էր, որ համաչափ միջոցառումներ կընդունի եւ 60 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքների ներմուծման համար կսահմանի 10 եւ 5 տոկոսի մաքսատուրք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ