Sony ընկերությունը ներկայացրել է առաջին սերնդի PlayStation խաղային կցորդիչի փոքր տարբերակը՝ PlayStation Classic–ը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նշվում է, որ PlayStation Classic–ը չափսերով 45 տոկոսով պակաս կլինի իր նախորդներից, որոնք թողարկվել են 1994 թվականին, սակայն ամբողջությամբ կրկնում է PS One–ի դիզայնը։ Նոր խաղային կցորդիչը չի ունենա սկավառակի շարժակ ինչպես մյուս PlayStation–ները։ Այս տարբերակում ներկայացված կլինեն 20 դասական խաղեր, որոնց թվում Final Fantasy VII, Tekken 3, R4: Ridge Racer 4, Jumping flash!, ինչպես նաև Wild Arms։ Խաղերի ամբողջական ցանկը հայտնի կդառնա ավելի ուշ։