News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր կողմից վերանայվել են դեռեւս նախորդ իշխանությունների կողմից իրականացվող կամ իրականացվելիք մի շարք ծրագրեր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, իր գործունեության 100 օրն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նա անդրադարձավ Ջերմուկ քաղաքին այս տարվա սկզբին նախատեսված 3,4 մլրդ դրամի հատկացում անելուն, նշելով, որ դա արդյունավետ որոշում չի եղել.

«Նախորդ տարի արդեն իսկ 1,1 մլրդ դրամ հատկացվել էր Ջերմուկ քաղաքին՝ այն դարձնելու համար նորագույն չափանիշներին համապատասխանող քաղաք: Իհարկե, սա մենք կարեւորում ենք, մենք ոչ մի կերպ չենք փորձում կասեցնել Ջերմուկի զարգացումը, բայց ինձ համար անընդունելի է մնում այն հանգամանքը, որ կարելի է բարվոք ճանապարհը քանդել, եւս մեկ անգամ ասֆալտապատել եւ դրա վրա վատնել մոտ 1 մլրդ դրամ: Դա պետական ծրագիր է, տարբեր հյուրանոցների մերձակա տարածքում, իբր, դպրոցի համար թենիսի կորտ կառուցելու համար, բայց իրականում դա հնարավորություն կտար, որ այդ հյուրանոցները եւս օգտվեն դրանից: Ըստ էության, այդ հյուրանոցների համար պետության միջոցների հաշվին փորձում էին թենիսի կորտեր կառուցել: Այս պահին դեռ պարզաբանված չէ, գուցե հնարավորություն էլ չլինի պարզել, թե ում միջամտությամբ է դա եղել»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ բազմապիսի այսպիսի հարցեր կան, որը ոչ մի կերպ չէր փոխելու Ջերմուկի բնակչի կյանքը:

«Մենք կարծում ենք, որ այդ մեկ մլրդ դրամից զատ հնարավոր է եւս կես մլրդ դրամ տրամադրել Ջերմուկի հետագա զարգացմանը, մի շարք կոմունիկացիոն ուղիների փոփոխմանը կամ վերակառուցմանը: Բայց այն թիվը, որ նախապես ներկայացված էր, գուցե նաեւ Ջերմուկի բնակիչների սիրտը շահելու համար, նաեւ կարելի է հասկանալ Ամուլսարի ծրագրի իրականացման շրջանակներում: Սա, իհարկե, դեռ օդում կախված լուրեր են, դրա հաստատումը դեռ չունենք»,-ասաց նախարարը:

Նա կարծիք հայտնեց, որ այդ գումարները կարելի է ծախսել հեռավոր, շուրջ 30 տարի մոռացված, հաճախ միայն ուղղաթիռով այնտեղ հասնելու հնարավորություն ունեցող համայնքներում կյանքը փոքրիշատե ավելի լավը դարձնելու համար:

«Այս գումարների մի մասը նախատեսում ենք ուղղել ՀՀ միջպետական ճանապարհների վերակառուցման, միջհամայնքնային մի շարք ճանապրհներն ավելի բարվոք դարձնելու համար:

Այս պահի դրությամբ մենք արդեն հայտ ենք ներկայացրել եւ այսօր կքննարկվի նախարարական կոմիտեում 2,222 մլրդ  դրամ տրամադրել Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որ այդ ճանապարհները մինչեւ տարեվերջ ավելի լավը դարձնեն»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ