News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար կամ գիսաստղ լինել, որը շատ արագ այրվում է: Այս մասին «Կոմերսանտ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Պատասխանելով հարցին՝ բավական է արդյոք 4 ամիսը իշխանության հաջողությունը կամ անհաջողությունը, գիտակությունը կամ անտեղյակությունը գնահատելու համար, Քոչարյանը նշել է, որ այդ ժամանակահատվածը լիովին բավարար է, որպեսզի հասկանալի լինի՝ որքանով է իշխանությունը գիտակ, ինչ արժեքների վրա է հիմնվում եւ արդյոք պատրաստ է համակարգային աշխատանքին:

Նրա գնահատմամբ, Հայաստանի ներկայիս իշխանությունը քաոսային է, տնտեսությունից չի հասկանում, գործողությունների հստակ ծրագիր չունի:

Կառավարության կազմը էկլեկտիկ է, չկան հստակ աշխարհաքաղաքական գերակայություններ».

  «Իշխանությունը սկզբում կարող է փայտ կոտրել, իսկ հետո հերոսաբար փորձել  այն ցաքուցրիվ անել: Սա այսօրվա իշխանության ակնհայտ պատկերն է: Անհասկանալի է՝ ինչ թիմ է դա: Կա բավական վառ առաջնորդ, բայց պոպուլիզմի հանդեպ նրա անզուսպ ձգտումը լուրջ մտահոգություն է առաջացնում:

Դա ինձ հիշեցնում է Ուգո Չավեսի ոճով լատինոամեորկյան պոպուլիզմը (1999-2013 թվականներին Վենեսուելայի նախագահ): Եթե ուշադիր նայենք եւ համեմատություններ անցկացնենք, շատ նման է».

Քոչարյանի կարծիքով, այն ինչ հիմա կատարվում է Վենեսուելայում, Չավեսի ժառանգությունն է:

 «Պոպուլիստական գործողությունների անկանխատեսելիությունը, որն ուղղված է  ակնթարթային ազդեցությանը, այս պահին, միանգամից ամբոխին դուր գալու ցանկությունը, շշետը դնելով օխլոկրատիկ կառավարման մոդելի վրա  նրանում, որ երկնակամարում կարող է միայն մեկ արեւ լինել՝ առաջին դեմքը: Չկա երկրորդը, հինգերորդը, տասներորդը, քսաներորդը: Հեռու հեռվում կա ինչ-որ հարյուրերորդը: Նման մոդելը չի կարող կենսունակ լինել եւ նորմալ զարգացման արդյունք  տալ: Չորս ամսվա ընթացքում, իմ կարծիքով, նման եզրակացություններ կարելի է անել»:

Նկատառմանը, թե կարելի է խորհրդային նախկին պետությունների շատ օրինակներ բերել, որտեղ միայն մեկ արեւ կա, եւ մնացած բոլորը հաշվի չեն առնվում, եւ քաղաքականության մեջ նրանց համար անտանելի պայմաններ են ստեղծում գոյության համար, Քոչարյանը նշել է, որ եթե այդ արեւն ունի կառավարման փորձ, հմտություններ, գիտելիքներ, հասկանում է  տնտեսությունը, կողմնորոշվում է երկրի երկարաժամկետ շահերով, այլ ոչ թե ինչ-որ հանրահավաքներում կարճատեւ ազդեցությամբ՝ դա մի բան է: Այդ դեպքում երկիրը իսկապես նման կառավարման մոդելի բոլոր խնդիրների պարագայում կարող է առաջընթաց ունենալ: Եվ կարող է աղետ տեղի ունենալ, եթե այդ արեւն անկանխատեսելի է, անհասկանալի է, հիստերիկ է եւ հեռանկար չի տեսնում»:

Հարցին՝ արդյոք վարչապետ նիկոլ Փաշինյանը նման արեւ է, Քոչարյանն ասել է, որ նրան չէր համեմատի արեւի հետ:

 «Համեմատությունը, որը դուք արեցիք, կապված է նրա հետ, որ մարդիկ բավական երկար ժամանակ իշխել են՝ ոմանք հաջող, մյուսները՝ չափազանց անհաջող: Բայց սա այդ դեպքը չէ. անցել է ընդամենը 4 ամիս: Նիկոլ Փաշինյանը կարող է երկնաքար կամ գիսաստղ լինել, որը շատ արագ այրվում է»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ