News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը շատ է կարեւորում միջպետական ճանապարհների երկայնքով գոյություն չունեցող կամ անբարեկարգ զուգարանները ավելի արդիական եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան դարձնելու խնդիրը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Նրա խոսքով, այս խնդիրն ավելի մատչելի եւ կառավարության համար ավելի թեթեւ դարձնելու համար, նաեւ ուսումնասիրելով օրենսդրությունը եկել են եզրահանգման, որ գոյություն ունեցող 216 գազալցակայաններ, դրա կեսի չափով բենզալցակայաններ եւ առեւտրի կետեր օրենքով պարտավորություն ունեն ունենալ նմանատիպ հագեցվածություն. «Որպեսզի դրանք համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին, մենք դիմել ենք համապատասխան գերատեսչություններին՝ արդիական զուգարաններ ունենալու համար:

Գուցե մինչեւ տարեվերջ չհասցնենք, բայց հաջորդ տարվանից այն տարածքներում, որտեղ կան գազալցակայաններ ու բենզալցակայաններ, մենք կունենանք հագեցված զուգարաններ, տուրսիտների համար տեսանելի հուշումներ, որ այդտեղ կան համապատասխան ենթակառուցվածքներ: Իսկ այն տարածքներում, որտեղ չկան գազալցակայաններ, կարող ենք առաջիկայում գազալցակայաններ ու բենզալցակայաններ կառուցելու համար տարածքներ տրամադրել հենց այն տարածքներում, որտեղ չկան զուգարաններ»,-ասաց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ