News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քարոզարշավին մնացել է երկու օր, եւ Երեւանը կանգնած է պարզ ընտրության առաջ` հավերժ միտինգ, թե համառ աշխատանք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նիրա Զոհրաբյանը:

«Սրանք շատ կարեւոր երկու օրեր են եւ ես կոչ են անում բոլոր թեկնածուներին /բացառությամբ մեկի/ այս երկու օրերին խոսել միայն քաղաքի եւ քաղաքացու հոգսերից, Երեւանի կոնկրետ խնդիրներից։ Սա կլինի մեր միասնական պատասխանը հայհոյանքին, թշնամանքին, հասարակությանը սեւի ու սպիտակ բաժանելու կոչերին։

Չեմ թաքցնում` ես գնում եմ ընտրության` Գագիկ Ծառուկյանի օգնությամբ նախապես ունենալով մի շարք խոշոր օտարերկրյա նեդրողների հետ պայմանավորվածություններ՝ գալ Երեւան, իրականացնել կոնկրետ ծրագրեր, օգնել լուծել Երեւանի տասնամյակներով չլուծված խնդիրները։ Կան մշակված ներդրումային փաթեթներ, որոնք շատ արագ կարող են կյանքի կոչվել։

Ես պաշտոնապես հայտարարում եմ` իմ հաղթանակի դեպքում ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը ստանալու են հրավեր՝ Երեւանը միասին կառավարելու։ Մեր հաղթանակի դեպքում տարբեր ոլորտների լավագույն մասնագետները ստանալու են հրավեր՝ Երեւանը միասին կառավարելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ
ԵՄ-ն համաձայնության չի եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ․․․
«Ժողովուրդ». Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել
Նշենք, որ այս դատավորների աշխատասենյակներում գաղտնալսող սարքերի տեղադրումն ամենևին էլ պատահական չէ, քանի որ նրանցից...
COVID-19-ի հետ կապված սահմանափակումների պատճառով Հելսինկիում բողոքի ցույց է անցկացվել
Ակցիային մասնակցել է շուրջ 300 մարդ․․․
«Ազատ հայրենիքը» ձգտելու է շարունակել զբաղեցնել իր առաջատար դիրքը. Արայիկ Հարությունյան
«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում...
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն. Շարմազանով
Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է անում Փաշինյանի իշխանությունը...
Հայաստանի ԿԸՀ-ն ներկայացրել է Երեւանի նորընտիր ավագանու կազմը (ցանկ)
ԿԸՀ-ն նախ ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածուներ Նաիրա Զոհրաբյանի, Պետրոս Ղազարյանի…
Ամենաշատ