News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծաղկում է Կարմիր գրքում գրանցված միջատների մաքսանենգությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Թռչունների սիկրահարների կենտրոն» ՀԿ ղեկավար Սիլվա Ադամյանը:

Ադամյանը տեղեկացրեց, որ Կարմիր գրքում գրանցված միջատներով (օրինակ՝ թիթեռներով եւ բզեզներով) հետաքրքրված են տարբեր արտասահմանյան ինստիտուտներ, ինչպես նաեւ կենդանաբանական այգիներ, որոնց առընթեր գործում են ողջ թիթեռների այգիներ: Դրանից բացի, հազվագյուտ տեսակները հայտնվում են մասնավոր կամ գիտական հավաքածուներում:

Փորձագետը տեղեկացրեց, որ միջատների հազվագյուտ տեսակների մաքսանենգությունը բազմամյա պատմություն ունի, դրանից բացի, հատուկ միջատներ որսալու համար Հայաստան են գալիս պրոֆեսիոնալ միջատաբաններ:

Ապօրինի որսն իրականացվում է, մասնավորապես, Զանգեզուրում, որի տարածքը հարուստ է Կարմիր գրքում գրանցված միջատներով: Օրինակ՝ սեւ շուկայում մեծ պահանջարկ ունի Հայաստանի Կարմիր գրքում գրանցված «Սիրամարգի աչք» թիթեռը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ