News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցների գաղտնալսումների հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկելու են նաեւ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված դատախազական հսկողության հարցը։ Այս մասին այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 19–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը։

«ՀՀ Սահմանադրությամբ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է դատախազության կողմից, այսինքն՝ դատախազությունն այն սահմանադրական մարմինն է, որի հիմնական առաքելությունը հետաքննության եւ նախաքննության օրինականության երաշխավորումն է։ Մենք նաեւ պետք է քննարկման առարկա դարձնենք՝ արդյոք տվյալ գործի շրջանակներում իրականացվում է օրինականության կատարման նկատմամբ պատշաճ հսկողություն»,– ասաց նա։

Ըստ Կոստանյանի՝ ցանկացած քրեական գործով՝ անգամ ապացույցների բացարձակ առկայության եւ գործի բացարձակ հիմնավորվածության պայմաններում, եթե առկա է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, անօրինական միջամտելու դրսեւորում՝ այն ամբողջ արդարադատությունը դարձնում է ոչ օբյեկտիվ։

«Մենք քննարկման առարկա ենք դարձնելու, տվյալ քրեական գործով օրինականության հաստատման ուղղությամբ դատախազական հսկողություն եղել է, թե՝ ոչ, կամ այդ հսկողությունը  պատշաճ է եղել , թե՝ ոչ»,– նշեց նա՝ հավելելով, որ

այդ հանգամանքը պետք է  ցանկացածին մտահոգի։

Հիշեցնենք որ ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարներին գաղտնալսելու հարցով ստեղծվել է  ԱԺ քննիչ հանձնաժողով, որի նախագահը Գեւորգ Կոստանյանն է։

ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների խոսակցության գաղտնալսումների հետ կապված՝ հարուցված է երկու քրեական գործ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվել էին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի անօրինական գաղտնալսումները։ Խոսակցության ընթացքում ուժային կառույցների ղեկավարները քննարկում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ քրեական գործեր հարուցելու հարցերը։ Նրանցից երեքն էլ մեղադրվում են 2008թ․ մարտին սահմանադրական կարգը խափանելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ