News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վերին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Սուրեն Հ.-ն, իսկ «վերին վերջույթների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 25-ամյա Նաիրի Հ.-ն: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Նոր Արտամետ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու եւ գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որը տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն եւ ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Ամենաշատ