Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավ է իրականացնում Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում: Հանրահավաքը կազմակերպվել է «Սուրբ Երրորդություն» եկեղեցուն հարակից տարածքում: Հանրահավաքին ներկա է եւ ելույթ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 21-ը: Ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է: