News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բիզնես-կառավարման մոդելը ներկայացվել է երիտասարդների հերթական լսարանին: Ամենատարբեր հետաքրքրություն եւ ոլորտների շրջանակ ընդգրկող լսարանը հնարավորություն է ունեցել ծանոթանալու ընկերության ավելի քան տասնամյա պատմությանը, վարկանիշի ձեռքբերման փորձին, շուկայում առաջատարության դիրքերի պահպանմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ ընկերության գլխավոր տնօրենի անցած ճանապարհին:

Հանդիպման այս ձեւաչափը կարեւոր հարթակ է՝ արդյունավետ կառավարման «լեզվին» տիրապետելու համար: Տարիների փորձի փոխանակումը երիտասարդներին թույլ է տալիս առաջատար դարձած ընկերության պատմության մեջ տեսնել ոչ միայն արձանագրած հաջողությունները, այլեւ այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք ընկերության ղեկավարն իր թիմի հետ հաղթահարել է՝ հավատարիմ մնալով կազմակերպության ռազմավարությանը, կառավարման պատասխանատու մոդելին եւ սպառողի պահանջներին:

«Բոլորն իրենց գործում ձգտում են հաջողության: Դրան հասնելու ճանապարհները, սակայն, տարբեր են: Տարբեր է նաեւ հաջողության սահմանումը. մեկի համար դա ուղղակի բիզնեսի շահերով առաջնորդվելն է, մյուսի համար՝ եկամուտ ապահովելը, երրորդի համար՝ ժամանակակից աշխարհի տեմպերին չզիջելը, մեկ ուրիշի համար՝ աշխատակիցների ու հասարակության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը եւ այլն: Կարելի է թվարկումը շարունակել: Իրական հաջողությունն այս ամենի հանրագումարն է եւ կառավարման պատասխանատու մոդելի ընտրությունը: Այդ ճանապարհը հեշտերից չէ: Այն պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք, այլեւ ձեռք բերված հեղինակությունը պահպանելու կամք: Այն, որ դուք այստեղ եք եւ ձգտում եք տարիների մեր փորձն ուսումնասիրել, վկայում է, որ կարող եք այդ փորձից անհրաժեշտ գիտելիք ստանալ եւ այն կիրառել ձեր գործում: Երազեք եւ իրականացրեք ձեր ծրագրերը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ինտերակտիվ շփման արդյունքում դասախոսության մասնակիցները ծանոթացել են ոչ միայն ոլորտի զարգացման առանձնահատկություններին, այլեւ բացահայտել, որ երկարաժամկետ հաջողության համար կարեւոր է կառավարման գործիքների ընտրությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ