News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պատասխանատվությունն առաջին հերթին կրում են նրանք, ովքեր նախընտրական քարոզչության ընթացքում այնքան էին արմատականացրել իրավիճակը, որ այդ ամենը նման կոնֆլիկտի վերածվեց: «Կոմերսանտին» տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա պատասխանատվություն զգում է 2008-ի մարտի 1-2-ի իրադարձություններին զոհվածների մահվան համար:

Նրա խոսքով, տասը զոհերի համար պատասխանատվությունն առաջին հերթին նրանցն է, ովքեր առաջացրել էին զանգվածային անկարգությունները:

«Եվ իհարկե, քանի որ այս դեպքում կար ընդդիմություն, կար իշխանություն, ինչ-որ չափով այդ պատասխանատվությունը կիսվում է: Անկասկած կիսվում է: Հնարավոր է, ինչ-որ մեկը կարող էր ինչ-որ բան անել, ինչը կկանխեր այդ կոնֆլիկտը: Բայց ըղձական եղանակում, հետադարձ կերպով կարելի է այնքան սցենարներ մտածել, որ պարզապես կխճճվես:

Այս իրավիճակում ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել: Հետ գնալով՝ ես հաճախ մտածում էի, ինչ կարելի էր այլ կերպ անել, որպեսզի դա տեղի չունենար: Շատ բարդ է: Երբեմն մտածում ես, իսկ այսպես կարող էր ամեն ինչ այլ կերպ լինել եւ միանգամից բազմաթիվ փաստարկներ են գալիս, որ կարող էր ավելի վատ լինել: Փաստացի ես ուղղակի համոզված եմ, որ պատասխանատու են եւ իշխանությունները, բայց առաջին հերթին նրանք, ովքեր առաջացրել են այդ անկարգությունները: Իհարկե, դա ողբերգություն էր, եւ Աստված չանի, որ դա նորից տեղի ունենա: Նայեք՝ ինչ է հիմա կատարվում:  Նորից հասարակությունը սեւերի եւ սպիտակների են բաժանում», - ասել է Քոչարյանը:

Ճշտող հարցին՝ նրանց, ովքեր Փաշինյանի կողմից են, եւ նրանց, ովքեր դե՞մ են, նա նշել է.

 «Ոչ: Սպիտակները դրանք լուսավոր ուժերն են, սեւերը՝ մութ: Այն ժամանակ էլ էր նույնն արվում: Այն ժամանակ ամբողջ նախընտրական քարոզարշավը կառուցվում էր բողոքի ընտրազանգվածի համախմբման վրա եւ հիմնական կարգախոսները սեւ-սպիտակ էին: Բայց քաղաքական գործիչը պետք է պատասխանատու լինի ոչ միայն իր, այլեւ իր հետեւորդների գործողությունների համար: Քանի որ իր ելույթներով նա ստեղծում է մթնոլորտ, որի դեպքում այդ գործողությունները  անհնար են դառնում: Հիմա օրինակ ասում են, որ երկրում կան սեւ ուժեր եւ սպիտակ ուժեր եւ  «նրանք, ովքեր մեզ հետ չեն՝ սեւ ուժեր են: Նախադրյալներ են դրվում հասարակությանը սեւ ու սպիտակ սկզբունքով բեւեռացնելու համար: Պետք չէ դրան անտարբեր վերաբերվել»: Նա նշել է, որ դեմ չէ քննադատությանը, բայց դեմ է հասարակության բաժանմանը:

 «Մենք հասարակութայնը չենք բաժանում: Ես խոսում եմ կոնկրետ քաղաքական գործիչների մասին: Կոնկրետ մարդկանց, որոնք այդ անում են, կառավարության մասին: Խնդրեմ՝ քննադատիր կառավարությանը, եթե այն ինչ-որ բան այն չի անում, իսկ դու ընդդիմություն ես: Քննադատիր ընդդիմադիր գործչին, եթե նա ինչ-որ բան այն չի անում: Բայց մարդկանց բաժանել սեւերի եւ սպիտակների... Մենք դա անցել ենք. կարմիրներ, սպիտակներ: Տեսել ենք, ինչի է դա հանգեցնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ