News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ես երբեք չէի կարող մտածել, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ կարող է լինել։ Այս մասին «Կոմերսանտի» հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարող էր արդյոք պատկերացնել, որ Ուկրաինայում եւ Ղրիմի հարցում տեղի կունենար այն, ինչ եղավ։  

«Կանխատեսե՞լ։ Ես երբեք չէի կարող մտածել, որ պատերազմ կարող է լինել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ։ Դժվար կլիներ պատկերացնել, որ դա հնարավոր է»,–նշել է նա։ Հարցին, թե ինչպիսին է նրա վերաբերմունքը Ղրիմի նկատմամբ, Քոչարյանը նշել է, որ, այնուամենայնիվ, «Ղրիմն առանձին պատմություն է»։

Նրա խոսքով՝ ռուսները համոզված են, որ Ղրիմը ռուսական է. «Եվ պատմականորեն այն, անկասկած, ռուսական է։ Իմ վերաբերմունքը  որպես ղարաբաղցու եւ Ղարաբաղի առաջին նախագահի, այն է, որ պետք է առաջին հերթին տեսնել, թե ինչ են մտածում մարդիկ, որոնք ապրում են այդ հողում։ Խոսքն ինչի՞ մասին է։ Ինչ–որ քառակուսի կիլոմետր հողի մասի՞ն է, թե՞, այնուամենայնիվ, մարդկանց, որոնք ապրում են այդ հողում»։

Նկատառմանը, որ ավելի հաճախ խոսվում է քառակուսի կիլոմետրի մասին, քան մարդկանց, նախկին նախագահը նկատել է, որ, ցավոք, այդպես է. «Անհնար է մարդուն պոկել հողից, որի վրա ապրում է։ Վստահ եմ, որ դա ոչ միայն կիլոմետր է, այլ նաեւ մարդիկ։ Այս պատճառով կա հանրաքվեի գործընթաց, կա ինքնորոշում հասկացություն։

Եթե կա հարգանք ազգի ինքնորոշման նկատմամբ, ապա այդ գործընթացով իրականացվող ամեն ինչ, ինչպես սկզբունքորեն նորագույն պատմության մեջ մի շարք երկրներում տեղի է ունեցել, կլիներ ճիշտ բաժանություն այն պարագայում, երբ համատեղ կյանքը սպառնալիքի տակ է դնում մարդկանց կյանքն ու անվտանգությունը։ Պատասխանելով հարցին՝ Ղրիմի դեպքում բաժանությունը ճիշտ կլիներ, Քոչարյանը հայտարարել է, որ այն ըստ էության տեղի է ունեցել արդեն։

«Ես Ղրիմում մի քանի անգամ եղել եմ։ Ոչ վերջին ժամանակներս։ Ի դեպ, վերջին իրադարձություններից հետո Ղրիմում չեմ եղել…Ես ամռանը հանգստանում եմ Հունաստանում։ Սակայն մինչեւ այդ, լինելով Ղրիմում, իմ մոտ կա հստակ ընկալում, որ բնակչության մեծ մասը կողմնորոշված է դեպի ՌԴ, սա ակնհայտ է։ Հնարավոր է, դա (Ղրիմի միացումը) կարող էր փոքր–ինչ այլ կերպ լիներ, այլ ուղով, որը չբերեր հետագա արյունահեղության Դոնեցկում ու Լուգանսկում։

Հարցին, թե կիսվել է արդյոք այդ նկատառումնորով Պուտինի հետ, Քոչարյանն ասել է. «Էթիկայի տեսակետից դա սխալ է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ