News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարի մալայզիական հանձնաժողովը ձերբակալել է երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին։ Նա մեղադրվում է պետական ներդրումային 1Malaysia Development Berhad հիմնադրամի միջոցով փողերի հափշտակման մեջ՝ տեղեկացնում է РБК-ն։

Հետաքննության տվյալներով՝ նա 2,6 միլիարդ մալայզիական ռինգիտ (627,79 մլն դոլար) է փոխանցել իր հաշիվներին։ Սեպտեմբերի 20-ին նախկին վարչապետը կկանգնի Կուալա Լամպուրի դատարանի առջեւ։

1Malaysia Development Berhad հիմնադրամի միջոցով փողեր լվանալու գործը հետաքննվում է առնվազն 6 երկրների, այդ թվում՝ Սինգապուրի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի կողմից։

Նախկին վարչապետը կալանավորվել էր հուլիսի 3-ին՝ կոռուպցիայի մեղադրանքով։

2015թ․ նույնպես Ռազակին կասկածում էին նշված հիմնադրամից գումարներ ստանալու մեջ, սակայն 2016թ․ հունվարին Մալայզիայի գլխավոր դատախազությունը նրա վրայից հանեց բոլոր  մեղադրանքները, իսկ նրա հաշվին փոխանցված 681 միլիոն դոլարը համարվեց նվեր Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի կողմից։

Նաջիբ Ռազակը Մալայզիայի վարչապետ է եղել 2008-2018թթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ