News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալական Նյուքասլի համալսարանում ցուցահանդես է բացվել՝ «Խորը ստվերներ. Ավստրալիան եւ Միջին Արեւելքը» խորագրով, որտեղ խորությամբ ներկայացվում են 1915 թվականին Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի բանակային կորպուսի մուտքը Գալիպոլի եւ դրա շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաեւ այդ ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունում մարդկության դեմ կատարված հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Ծրագիրը ղեկավարում է պատմաբան, դոցենտ Հանս-Լուկաս Քիսերը, գեղարվեստական ղեկավարն է Գիլեան Շոուն: Ցուցահանդեսի մի մեծ հատված նվիրված է Հայոց ցեղասպանությունից տուժածներին եւ նրանց օգնած ավստրալացիներին: Այստեղ առկա են Ավստրալիայի հայերի, այդ թվում՝ Վիգեն Բաբկենյանի եւ Նիք Բեզիկյանի կողմից տրված՝ Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնելու համար Ավստրալիայի առաջին միջազգային մարդասիրական օգնության ջանքերը ներկայացնող մի շարք լուսանկարներ եւ իրեր:

Ցուցահանդեսը 1915 թվականին հայերի հետ կատարավածը նաեւ համեմատում է եզդիների հետ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած ցեղասպանության հետ:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ցուցահանդեսի մասին ասել է, որ իր համար անսպասելի էր այն էմոցիոնալ իրականությունը, որը ներկայացված է Նյուքալսում, որտեղ շատ քիչ թվով հայեր են ապրում: Նա նաեւ կոչ է արել Սիդնեյի բոլոր հայերին՝ գնալ եւ անձամբ ապրել այդ զգացումները՝ նշելով, որ ցուցահանդեսը գործելու է մինչեւ նոյեմբերի 11-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ