News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Danske Bank-ի տնօրեն Թոմաս Բորգենը հեռացել է իր պաշտոնից՝ բանկի էստոնական մասնաճյուղի միջոցով փողերի լվացման հետ կապված աղմուկի պատճառով։ Բորգենը հայտարարել է, որ բոլորի համար լավ կլինի եթե ինքը հեռանա, եւ հավելել է, թե «ակնհայտ է, որ Danske Bank-ը Էստոնիայում փողերի լվացման հետաքննության հետ կապված իր պարտավորությունները չի կատարել»՝ տեղեկացնում է DW-ն։

The Wall Street Journal-ը, անդրադառնալով այս իրադարձություններին, գրել էր, որ իրավապահ մարմինները քննում են 2007-2015թթ․ ընթացքում 150 միլիարդի կասկածելի վճարումները, որոնք կատարվել են Ռուսաստանի եւ նախկին ԽՍՀՄ-ի հետ կապված ընկերություններին։

Danske Bank-ը սեպտեմբերի 19-ին հայտարարել է, որ ի վիճակի չէ ստույգ տեղեկություններ ներկայացնել կատարված վճարումների վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ