News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունն ԱՄՆ իրավասու մարմիններից միջնորդություն է ստացել Երեւանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվող Քեւին Օքսուզը, հիշեցնենք, հայտնաբերվել է օգոստոսի 29-ին Երեւանում։ Նա մեղադրվում է փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողով կեղծ հայտարարագիր ներկայացնելու (4 դրվագ) մեջ:

Քեւին Օքսուզը շուրջ մեկ տարի Հայաստանում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նրա կողմից հիմնադրված «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը զբաղվում է հավաքների, հանդիպումների եւ այլ միջոցառումների կազմակերպմամբ։

ՀՀ գլխավոր դատախազությունից, միաժամանակ, հայտնեցին, որ Օքսուզի հիմնած «ԴԸ ՍԵՆԱ ԳՐՈՒՊ» ընկերությունը խուսափել է խոշոր չափերով հարկերի վճարումից: Հիշյալ դեպքի առիթով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ օգոստոսի 31-ի որոշմամբ Օքսուզը մեկ ամսով կալանավորվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ