News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դեղին ու կարմիր քարտերով է այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը անցկացրել քարոզարշավը։ Արաբկիր վարչական շրջանի բակերից մեկի ֆուտբոլի դաշտում «Ժառանգության» անդամները ֆուտբոլի ընկերական հանդիպում են կազմակերպել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մրցավարությամբ։

Լրագրողների հարցին՝ կա՞ քաղաքապետի որեւէ թեկնածու, որին դեղին քարտ ցույց կտար,  Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, սրա հնարավորությունը պետք է դրված լինի բոլորիս առջեւ, որեւէ մեկը օրենք, Սահմանդրություն խախտի, պետք է կիրառվի, բայց կիրառվի հավասարապես բոլորին, անխտիր»։

Նա խոստովանեց, որ երբեք մրցավար չի եղել, ոչ էլ հավակնում է կանոնագրքի բոլոր հոդվածները իմանալու։

Լրագրողները հարցրին Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքը քարոզարշավի՝ սիրո եւ համերաշխության մթնոլորտում անցնելու մասին։ Թեկնածուն ասաց, որ մթնոլորտը հենց այդպիսին է. «Ժպտուն մթնոլորտ է, կան շեղումներ նախընտրական, որոնք կհաղթահարվեն մի քանի օրվա ընթացքում, հուսով ենք։ Բայց պիտի հետեւողական լինենք, որ դրանք շատ չխորանան մեր հասարակության մեջ, որովհետեւ մեր արտաքին ու ներքին մարտահրավերները այնքան շատ են, որ մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ»։

Նրա համոզմամբ՝ հետընտրական Երեւանը պիտի ունենա սիրո, համերաշխության, թեկուզ մրցակցային, միասնության հենք. «Ես չեմ ուզում, որ մենք դառնանք որեւէ մի գույն՝ առանձին վերցրած, մենք պետք է այդ բազմազանությունը՝ հայաստանցու, պահպանենք եւ ընտրությունը սրա մասին է»։

«Հեղափոխությունը կիսավարտ է, բոլորս գիտենք եւ հույս ունենք, որ Աստված կտա մեզ այդ իմաստությունը, որ այդ զգացմունքային հզոր վերելքը, որ մեր ազգը ապրեց, կդառնա նաեւ պետական ինստիտուտներով առաջնորդվող աշխատանք». ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա ենթադրեց, որ քարոզչական կրքերը թեժ կմնան որոշ  ժամանակ եւ հույս հայտնեց, որ դրանք կլինեն խաղաղության սահմանում։

Քաղաքական ուժերի միջեւ հակաքարոզչության մասին լրագրողների հարցին, Հովհաննիսյանը պատասխանեց. «Առիթ եղել է առանձին–առանձին փոքր բանավեճերի, ցավոք սրտի, փոխադարձ հարթակային փոխհրաձգությունը որոշ ուժերի միջեւ անցնում է քաղաքակրթության սահմանը»։ 

Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղն ինքը մասնակցելու է Հանրային  հեռուստաընկերության հրավիրած բանավեճին։ Հույս հայտնեց, որ մյուս թեկնածուներն էլ կներկայանան։ 

Նախընտրական քարոզչությունը ֆուտբոլի ձեւաչափով անցկացնելու մասին NEWS.am-ի հարցին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ դա «Ժառանգության» երիտասարդների նախաձեռնությունն է։

Ինքը նախկինում ամերիկյան ֆուտբոլ է խաղացել։

 «Արդեն 30 տարի Հայաստանում եմ եւ ընտրել եմ հայաստանյան ֆուտբոլը։ Սիրում եմ վերջնախաղը, ինձ հուզում է ավելի շատ համաստեղությունը , քան աստղերը առանձին վերցրած»,–պատկերավոր նկարագրեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Խաղի առաջին րոպեներից արդեն «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը եզրակացրեց. «Ինձնից մրցավար դուրս չի գա»։ «Ժպտա» գրառմամբ՝ դեղին ու կարմիր քարտերը փոխանցեց «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին։

Բակի երեխաները միացան ֆուտբոլ խաղացողներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համաձայնությամբ. «Չե՞ք կարծում, որ թիմերը պետք է քաղաքացիական թարմացում ապրեն»,–ասաց նա։ Ապա հավելեց. «Մեր քաղաքական թիմերին միացան մեր երիտասարդները, եւ այդտեղ է իսկական հույսը»։

Ֆուտբոլային հանդիպումների մասին հարցին ի պատասխան Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց. «Խաղերի ժամանակ, եթե Հայաստանը չի խաղում, ես թույլի կողմնակիցն եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ