News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2024թ․ Ռուսաստանի պաշտոնյաների եւ ուժային հաստատությունների համար անլար կապի ցանց պետք է ստեղծվի։ «Թվային տնտեսություն» ազգային ծրագիրը կազմողները հանդես են եկել այսպիսի նախաձեռնությամբ, ինչը հավանության է արժանացել Ռուսաստանի կառավարության կողմից՝ տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։

Ցանցը կաշխատի LTE-450 տեխնոլոգիայով, որին բնորոշ է բարձր արագությունը եւ տվյալների փոխանցումն ուշացնելու ցածր մակարդակը։ Կապն իրականացնող սարքերը խոսելու եւ տեսագրություն ուղարկելու հնարավորություն կընձեռեն։

Հայտնի չէ, թե որքան գումար կպահանջվի այսպիսի կապի միջոց ստեղծելու համար։ Ազգային ծրագրի իրականացման համար նախատեսվում է 73,4 մլրդ ռուբլու ծախս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ